Մատչելի հղումներ

Քլինթըն. «Պակիստանը պետք է վճռական քայլեր գործադրի ահաբեկչության դեմ պայքարի գործում »


Քլինթըն. «Պակիստանը պետք է վճռական քայլեր գործադրի ահաբեկչության դեմ պայքարի գործում »
Քլինթըն. «Պակիստանը պետք է վճռական քայլեր գործադրի ահաբեկչության դեմ պայքարի գործում »

ԱՄՆ-ի և Պակիստանի միջև հարաբերությունները շրջադարձային կետում են և Պակիստանը պետք է վճռական քայլեր գործադրի ահաբեկչության դեմ պայքարի գործում:

Այս հայտարարությամբ Քլինթընը հանդես է եկել Իսլամաբադում ուրբաթ օրը, ուր ժամանել է երկու պետությունների միջև Օսամա բին Լադենի սպանությունից հետո լարված հարաբերությունները բարելավելու նպատակով:

Քլինթընն ասել է, թե ԱՄՆ-ի իշխանությունները «ընդհանրապես չեն համարում», որ Պակիստանի կառավարության բարձրագույն պաշտոնյաները տեղյակ էին բին Լադենի գտնվելու վայրի մասին:

Նա սակայն հորդորել է երկրի նախագահ Ասիֆ Ալի Զարդարիին և վարչապետ Յուսուֆ Ռազա Գիլանիին ավելի շատ ջանքեր գործադրել զինյալների դեմ ուղղված պայքարում:

ԱՄՆ-ի արտգործնախարարը նշել է, որ Պակիստանը կիսում է Աֆղանստանում խաղաղություն հաստատելու պատասխանատվությունը` օգնելով կանխարգելել «Պակիստանի տարածքից պատերազմի վարումը»:

Այս այցի ընթացքում Քլինթընի հետ ժամանած ԱՄՆ-ի ծովակալ Մայք Մյուլենը կոչ է արել ավելացնել երկու պետությունների միջև ռազմական ոլորտում համագործակցության ծավալները.

ԱՄՆ-ի արտգործնախարարի Պակիստան կատարվող այցին ընդառաջ ԱՄՆ-ի իշխանությունները հայտնել են, որ Պակիստանի իշխանությունները համաձայնվել են թույլ տալ Հետախուզական կենտրոնական գործակալությանը ուսումնասիրել բին Լադենի թաքստոցը:

Նմանատիպ

XS
SM
MD
LG