Մատչելի հղումներ

ՆԱՏՕ-ն Աֆղանստանում ձերբակալել է բին Լադենի օգնականին


ՆԱՏՕ-ն Աֆղանստանում ձերբակալել է բին Լադենի օգնականին
ՆԱՏՕ-ն Աֆղանստանում ձերբակալել է բին Լադենի օգնականին

Աֆղանստանում դաշնակից և Աֆղանստանի զինված ուժերին հաջողվել է ձերբակալել «ալ-Քաիդա»-ի մի գործակալի, որը նախկինում եղել է Օսամա բին Լադենի օգնականներից մեկը։

ՆԱՏՕ-ի կողմից հինգշաբթի օրը տարածված հաղորդագրությունում նշվել է, որ բին Լադենի օգնականը ձերբակալվել է հյուսիսային Բալխ նահանգի Նահր-է Շահի շրջանում, սակայն նրա անունը չի բացահայտվել։

Հաղորդագրությունում նշվում է, որ ձերբակալված պակիստանցին հարձակումներ է ծրագրել և սերտորեն համագործակցել «ալ-Քաիդա»-ի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։

Կան կասկածներ, որ նա դեռևս 2001 թվականից համագործակցել է բին Լադենի հետ։

XS
SM
MD
LG