Մատչելի հղումներ

Չինաստան. «Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցներն անարդյունավետ են»


Բահրեյնում տեղակայցված ԱՄՆ-ի 5-րդ նավատորմ
Բահրեյնում տեղակայցված ԱՄՆ-ի 5-րդ նավատորմ

Չինաստանի իշխանությունները հինգշաբթի օրը մտահոգություն են արտահայտել այն հանգամանքով, որ Պարսից ծոցում իրավիճակը գնալով է՛լ ավելի է լարվում: Նրանց համաձայն, իրավիճակի պահպանվող լարվածությունը դվարություններ կառաջացնի Իրանի միջուկային ծրագրի հետ կապված խնդրի լուծման համար:

Հանդես գալով Պեկինում կանոնավոր անցկացվող ճեպազրույցի ընթացքում՝ Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Լյու Վեյմինն ասել է, թե Թեհրանի վիճահարույց միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունները պետք է լուծվեն երկխոսության և բանակցությունների միջոցով:

«Պատժամիջոցների սահմանումը, ճնշման ավելացումը և միմյանց նկատմամբ ուժի գործադրման սպառնալիքներով հանդես գալը ոչ միայն չի նպաստի խնդրի լուծման, այլև կդառնա իրավիճակի վատթարացման պատճառը», - ասել է արտգործնախարարության խոսնակը:

Լյու Վեյմինի հայտարարությունը վերահաստատել է Չինաստանի վարչապետ Վեն Ջիաբաոյի կողմից ավելի վաղ արված հայտարարությունը, որի համաձայն Պեկինը «դեմ է հանդես գալիս Իրանի կողմից Հորմուզի նեղուցը փակելու նման ծայրահեղ ցանկացած քայլի»:

Չինաստանի վարչապետը, հանդես գալով չորեքշաբթի ուշ երեկոյան Քաթարի մայրաքաղաք Դոհայում, ասել է, որ Իրանի կողմից նավթի առաքման հիմնական ուղի հանդիսացող Հորմուզի նեղուցը փակելու մասին սպառնալիքների իրականացումը չի համապատասխանում միջազգային հանրության շահերին:

XS
SM
MD
LG