Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի հրամանատարական անձնակազմի ղեկավարն այցելել է Իսրայել


ԱՄՆ-ի հրամանատարական անձնակազմի ղեկավարն այցելել է Իսրայել

ԱՄՆ-ի հրամանատարական անձնակազմի ղեկավար, բանակի գեներալ Մարտին Դեմփսին ուրբաթ օրը կարճատև այցով ժամանել է Իսրայել` քննարկելու այս երկրի և ԱՄՆ-ի միջև Իրանի միջուկային ծրագրի շուրջ մոտեցումներում առկա տարաձայնությունները:

Նախատեսվում է, որ ԱՄՆ-ի հրամանատարական անձնակազմի ղեկավարը հանդիպումներ կունենա Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և նախագահ Շիմոն Պերեսի հետ, ինչպես նաև երկրի պաշտպանության նախարարի և բանակի հրամանատարի հետ:

Իսրայելի լրատվամիջոցների հաղորդմամբ, ԱՄՆ-ի հրամանատարական անձնակազմի ղեկավարի այս այցի առաքելությունն է` հորդորել Իսրայելին զերծ մնալ Իրանի ուղղությամբ կանխարգելիչ հարվածներ հասցնելուց:

Միացյալ Նահանգների և Իսրայելի կարծիքով, Իրանի միջուկային ծրագիրը միտված է ատոմային զենք ստեղծելուն, չնայած Իրանը պնդում է, որ ծրագիրն ունի խաղաղ նպատակներ:

Միացյալ Նահանագները կողմ են Իրանի դեմ պատժամիջոցների խստացման` պատճառաբանելով այս դիրքորոշումն այն հանգամանքով, որ ռազմական գործողությունները կարող են է՛լ ավելի ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում:

XS
SM
MD
LG