Մատչելի հղումներ

Չիլիացի հանքագործներ. «Հանգիստ ենք և գիտենք, որ մեզ կազատեն»


Չիլիացի հանքագործներ. «Հանգիստ ենք և գիտենք, որ մեզ կազատեն»
Չիլիացի հանքագործներ. «Հանգիստ ենք և գիտենք, որ մեզ կազատեն»

Ուրբաթ օրը շարունակվում էին պղնձի փլուզված հանքահորի մեջ երեք շաբաթ գտնվող 33 հանքագործների փրկարարական աշխատանքները: Նույն օրը ցուցադրվել է մի տեսանյութ, որում պատկերված են մեկուսացման մեջ հայտնված հանքագործները:

Հանքագործները պատրաստել էին այդ տեսանյութը` օգտագործելով հորատված վթարային նեղ հորատանցքով նրանց մոտ իջեցված փոքր տեսախցիկը: Կա ևս երկու հորատանցք` մեկով առաքվում է սնունդ, իսկ մյուսը` օգտագործվում օդափոխության համար:

Տեսանյությում պատկերված են հանքագործները, ցուցադրվում է հյուրասենյակի չափ ունեցող մի տարածք, որը նրանք օգտագործում են որպես կացարան: Բացի այդ, ցուցադրված են նաև կացարանից դուրս գտնվող տարածքները, որտեղ նրանք կարող են զբոսնել:

Հանքագործներն ասում են, որ ամեն օր հավաքվում են, կազմում ծրագրեր և հաշվի առնում յուրաքանչյուրի կարծիքը:

Տեսանյութում պատկերված հանքագործներից մեկն ասում է. «Մենք հանգիստ ենք և գիտենք, որ մեզ կազատեն… Շնորհակալ ենք ամեն ինչի համար»:

Հանքագործներին վերջնականորեն ազատելու համար պահանջվելու է չորս ամիս:

XS
SM
MD
LG