Մատչելի հղումներ

Մեկուսացման մեջ հայտնված չիլիացի հանքագործներին փրկելու համար հորատանցքը պատրաստ է


Մեկուսացման մեջ հայտնված չիլիացի հանքագործներին փրկելու համար հորատանցքը պատրաստ է
Մեկուսացման մեջ հայտնված չիլիացի հանքագործներին փրկելու համար հորատանցքը պատրաստ է

Չիլիի փրկարար ծառայություններն ավարտել են ավելի քան երկու ամիս փլուզված հանքահորում գտնվող հանքագործներին մեկուսացումից ազատելու համար նախատեսված հորատանցքի փողի հորատումը։

Երկրի իշխանությունների համաձայն, հանքագործներին հնարավոր կլինի դուրս բերել գալիք մի քանի օրերին։

Չիլիի հանքագործության նախարար Լորենս Գոլբորնը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է, թե հանքագործներին մեկ առ մեկ հանքահորից բարձրացնելուց առաջ փորձագետները պետք է որոշեն, թե արդյոք հատուկ հորատանցքի պատերն անհրաժեշտ է ամրացնել։

Հիշեցնենք, որ հանքագործները 600 մետր խորության վրա գտնվող հորատանցքում մեկուսացման մեջ էին հայտնվել օգոստոս ամսվա սկզբին՝ հանքահորի հատվածներից մեկի փլուզումից հետո։ Հանքագործներին ջուր, սնունդ և անհրաժեշտ այլ պարագաներ մատակարարվում է հորատված հատուկ հորատանցքով։

XS
SM
MD
LG