Մատչելի հղումներ

Մեկուսացման մեջ հայտնված չիլիացի հանքափորները հաղորդակցվել են պաշտոնյաների հետ


Չիլիում փլուզված հանքահորի մեջ հայտնված հանքագործները երգում էին ու ծիծաղում պաշտոնյաների հետ առաջին անգամ բանավոր հաղորդակցվելու ժամանակ, չնայած գիտեն, որ իրենց վերջնականորեն հնարավոր կլինի ազատել չորս ամիս հետո:

Չիլիի պաշտոնյաները հրապարակել են հաղորդակցության մի մասը, որը տեղի է ունեցել հանքավայրում նոր տեղադրված հաղորդակցության համակարգի միջոցով: Երուշաբթի օրվա վերջում կատարված հաղորդակցման ժամանակ լսվել են հանքագործների ծափահարությունները և երկրի օրհներգի կատարումը:

Փրկարար ծառայությունների աշխատակիցները հանքագործների հետ հաղորդակցվելու համար նախապես օգտագործվող նեղ անցքի միջով սնունդ, ջուր և այլ անհրաժեշտ նյութեր են ուղարկում երկրի մակերեսից 700 մետր խորության վրա գտնվող մարդկանց: Փրկարար ծառայությունների աշխատակիցները ավարտել են նաև երկրորդ հորատանցքը հորատելու աշխատանքները` նրանց լրացուցիչ նյութեր առաքելու համար:

Կիրակի օրը ողջ էր գտնվել 33 հանքագործ, որոնք երկու շաբաթից ավելի մեկուսացված էին Չիլիի Կոպայպո քաղաքի մոտ գտնվող հանքավայրում տեղի ունեցած փլուզումից հետո:

XS
SM
MD
LG