Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի փոխնախագահը կողմ է Ռուսաստանի հետ հարաբերությունների սերտացմանը


ԱՄՆ-ի փոխնախագահը կողմ է Ռուսաստանի հետ հարաբերությունների սերտացմանը
ԱՄՆ-ի փոխնախագահը կողմ է Ռուսաստանի հետ հարաբերությունների սերտացմանը

ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը հինգշաբթի օրը գովասանքով է խոսքել Ռուսաստանում գործարարության մասին:

Նա սակայն խուսափել է երկու պետությունների միջև առանց մուտքի արտոնագրի ռեժիմ հաստատելու վերաբերյալ վարչապետ Վլադիմիր Պուտինի հարցին ուղիղ պատասխան տալուց:

Ռուսաստանի վարչապետն ասել է, թե երկկողմ հարաբերությունների սերտացման համար կարևոր է ազատվել «հին կարծրատիպերից» և վերացնել երկու պետությունների միջև առկա արտոնագրային ռեժիմը, ինչին փոխնախագահ Բայդենը պատասխանել է, թե դա «լավ միտք» է:

Պուտինի հետ հանդիպելուց առաջ Ջո Բայդենը հանդիպում է անցկացրել իրավապաշտպանների և քաղաքական ընդդիմության գործիչների հետ, որոնք իրենց մտահոգությունն են արտահայտել Ռուսաստանում քաղաքացիական իրավունքների սահմանափակման շուրջ:

XS
SM
MD
LG