Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի փոխնախագահ Բայդենն այցելել է Մոլդովա


ԱՄՆ-ի փոխնախագահ Բայդենն այցելել է Մոլդովա

ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը Եվրոպական երեք պետություններ կատարած իր այցի ավարտին ուրբաթ օրը ժամանել է Մոլդովա:

Բայդենը մի քանի տասնամյակի ընթացքում խորհրդային նախկին այս երկիրն այցելած Միացյալ Նահանգների ամենաբարձրաստիճան պաշտոնյան է:

Այցի ընթացքում քննարկվելու են Մոլդովայում իրականացվող բարեփոխումների օրակարգը, ինչպես նաև Եվրոպայի հետ առավել սերտ կապեր ստեղծելու ուղղությամբ տարվող աշխատանքը:

Բայդենը, որի եվրոպական շրջագայությունը մեկնարկել է Ֆինլանդիայում, Մոլդովա է ժամանել Ռուսաստան կատարած իր այցելությունից հետո, որի ընթացքում նա կոչ էր արել Մոսկվային իրականացնել քաղաքական բարեփոխումներ և ամրապնդել օրենքի գերակայությունը, եթե երկիրը ցանկանում է գրավիչ դառնալ օտարերկրյա ներդրողների համար:

XS
SM
MD
LG