Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի փոխնախագահը ժամանել է Ռուսաստան


ԱՄՆ-ի փոխնախագահը ժամանել է Ռուսաստան

ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը Եվրոպա կատարվող իր այցի շրջանակներում ժամանել է Ռուսաստան:

Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիից ժամանելով՝ չորեքշաբթի օրը նա հանդիպում է ունենալու Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի, հինգշաբթի օրը՝ բանակցություններ անցկացնելու վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ:

Երկու պետությունների միջև հարաբերություններն ամրապնդելուն միտված բանակցությունների ընթացքում քննարկվելու են Եվրոպայի հակահրթիռային պաշտպանության և Առևտրի համաշխարհային կազմակերպությունում Ռուսաստանի անդամակցության խնդիրները:

Իր այցի ընթացքում ԱՄՆ-ի փոխնախագահը Մոսկվայի մոտակայքում գտնվող Սկոլկովոյում հանդիպում է անցկացնելու Ռուսաստանի առաջատար գործարարների հետ, որտեղ Կրեմլը նախատեսում է բարձր տեխնոլոգիաների կենտրոն կառուցել:

Սպասվում է, որ նա կնախագահի ինքնաթիռներ արտադրող ԱՄՆ-ի «Բոինգ» և Ռուսաստանի «Աերոֆլոտ» ընկերությունների միջև պայմանագրի ստորագրման արարողությունը:

Ուրբաթ օրը ԱՄՆ-ի փոխնախագահը Մոսկվայից մեկնելու է Մոլդովայի մայրաքաղաք Քիշնև:

XS
SM
MD
LG