Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի փոխնախագահը հանդիպում է անցկացրել Ռուսաստանի առաջատար գործարարների հետ


ԱՄՆ-ի փոխնախագահը հանդիպում է անցկացրել Ռուսաստանի առաջատար գործարարների հետ
ԱՄՆ-ի փոխնախագահը հանդիպում է անցկացրել Ռուսաստանի առաջատար գործարարների հետ

ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը, ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև հարաբերությունները բարելավելուն ուղղված երկօրյա բանակցությունների շրջանակում, Մոսկվայի մոտակայքում գտնվող Սկոլկովոյում չորեքշաբթի օրը հանդիպում է անցկացրել Ռուսաստանի առաջատար գործարարների հետ:

Հանդիպման ընթացքում Բայդենը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի ներդրողները ցանկանում են վստահ լինել, որ իրենց համար ստեղծված են իրավական արդար և բարենպաստ պայմաններ, և որ իրավական համակարգը կարող է արագ լուծել նրանց անհանգստացնող խնդիրները: Բացի այդ, նա սատարել է Ռուսաստանի կողմից Առևտրի միջազգային կազմակերպության անդամակցությունը:

Միացյալ Նահանգների փոխնախագահը չորեքշաբթի օրը ներկա է գտնվել ինքնաթիռներ արտադրող ԱՄՆ-ի «Բոինգ» և Ռուսաստանի «Աերոֆլոտ» ընկերությունների միջև պայմանագրի ստորագրման արարողությանը: Պայմանագրի համաձայն, «Աերոֆլոտ»-ը գնելու է «Բոինգ-777» մակնիշի առնվազն վեց ինքնաթիռ:

XS
SM
MD
LG