Մատչելի հղումներ

Լիբիայի անցումային կառավարության մարտիկները գրավել են Սըրթ քաղաքի կենտրոնը


Լիբիայի անցումային կառավարության մարտիկները գրավել են Սըրթ քաղաքի կենտրոնը
Լիբիայի անցումային կառավարության մարտիկները գրավել են Սըրթ քաղաքի կենտրոնը

Լիբիայի անցումային կառավարության մարտիկները գրավել են երկրի նախկին ղեկավար Մոամմար Քադաֆիի հայրենի քաղաք Սըրթի համագումարների պալատի հիմնական շենքերը։

Ազգային անցումային խորհրդի անդամները տեղեկացնում են, որ այժմ վերահսկում են քաղաքի կենտրոնական մասը, որտեղից Քադաֆիին հավատարիմ ուժերն իրականացնում էին իրենց գրոհների հիմնական մասը։

Անցումային խորհրդի զորքերի առաջխաղացումը նախորդ օրը խոչընդոտվում էր Քադաֆիի ուժերի նշանառուների կրակի եւ ավազի փոթորկի պատճառով։
Սըրթ քաղաքը մայրաքաղաք Տրիպոլիից գտնվում է 36Օ կմ հեռավորության վրա։ Այն արդեն երկար ժամանակ էր դարձել Քադաֆիին հավատարիմ ուժերի գլխավոր կենտրոնակայան, որը գրավելու համար անցումային խորհրդի զորքերը փորձում են արդեն մի քանի շաբաթ։

XS
SM
MD
LG