Բիրմայի ընդդիմության առաջնորդ Աունգ Սան Սու Չին հաստատել է ապրիլ ամսին երկրում կայանալիք խորհրդարանական ընտրություններին իր մասնակցությունը:
Աունգ Սան Սու Չիի «Հանուն ժողովրդավարության ազգային լիգա» կուսակցության խոսնակը երեքշաբթի օրը հայտնել է, որ Նորբելյան մրցանակակիրն իր թեկնածությունը կդնի իր հայրենի բնակավայրում:
Բիրմայի կառավարությունն անցյալ շաբաթ հաստատել էր այս տարվա ապրիլին կայանալիք ընտրություններին Աունգ Սան Սու Չիի «Հանուն ժողովրդավարության ազգային լիգա» կուսակցության մասնակցության մասին:
«Հանուն ժողովրդավարության ազգային լիգա» կուսակցությունը բոյկոտել էր 2010 թվականի նոյեմբերի անցկացված համընդհանուր ընտրություններն՝ այդ ընտրությունների ժամանակ կիրառված սահմանափակումների պատճառով:
Սահմանափակումների արդյունքում Աունգ Սան Սու Չին չի կարողացել մասնակցել ընտրություններին:
2010 թվականին կայացած ընտրությունների արդյունքում Բիրմայում իշխանության գլուխ է անցել քաղաքացիական կառավարությունը, որն իրականացրել է մի շարք բարեփոխումներ և երկխոսություն սկսել ընդդիմադիր կազմակերպությունների հետ: