Մատչելի հղումներ

 
Բիրմայի նախագահը ողջունել է ԱՄՆ-ի արտգործնախարարի պատմական այցը

Բիրմայի նախագահը ողջունել է ԱՄՆ-ի արտգործնախարարի պատմական այցը


Բիրմայի նախագահը ողջունել է ԱՄՆ-ի արտգործնախարարի պատմական այցը
Բիրմայի նախագահը ողջունել է ԱՄՆ-ի արտգործնախարարի պատմական այցը

Բիրմայի նախագահ Թեին Սեինը ողջունել է Միացյալ Նահանգների արտգործնախարար Հիլարի Քլինթընին՝ ասելով, որ իր այցը պատմական նշանակություն ունի և բացել է նոր էջ երկու պետությունների միջև հարաբերություններում:

Արտգործնախարար Քլինթընը Բիրմայի մայրաքաղաք Նեյպիդոյում հինգշաբթի օրը հանդիպում է անցկացրել երկրի նախագահի, արտգործնախարարի և այլ պաշտոնատար անձանց հետ:

Արտգործնախարար Քլինթընը Բիրմա պետական այցով 50 տարվա ընթացքում այցելած ԱՄՆ-ի առաջին արտգործնախարարն է:

Բիրմայի նախագահի հետ հանդիպման ընթացքում Քլինթընն ասել է, որ այս այցը կատարել է այն պատճառով, որ իրեն, ինչպես նաև ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային, ոգեշնչել են Բիրմայի իշխանությունների կողմից իր ժողովրդին օգնելու նպատակով կատարված քայլերը:

Այս երկրի քաղաքացիական կառավարությունը, զինված ուժերի չորս տասնամյակ տևած կառավարումից հետո, իշխանության գլուխ է անցել այս տարվա սկզբին:

Միացյալ Նահանգների արտգործնախարարը հինգշաբթի օրը կայցելի նաև երկրի առևտրային հիմնական Ռանգուն քաղաքը՝ Բիրմայի ժողովրդավարական ուժերի առաջնորդ Աունգ Սան Սու Չժիի հետ հանդիպում անցկացնելու նպատակով:

Աունգ Սան Սու Չժին չորեքշաբթի օրն անցկացված տեսակոնֆերանսի ժամանակ հայտնել է, որ պատրաստվում է մասնակցել Բիրմայի խորհրդարանական հաջորդ ընտրություններին:

Աունգ Սան Սու Չժիի «Ժողովրդավարական ազգային լիգան» բոյկոտել է 2010 թվականին անցկացված ընտրությունները, սակայն այս անգամ գրանցվելու է ընտրություններին մասնակցելու համար:

Բիրմայի նոր կառավարությունն ազատ է արձակել քաղաքական մոտ 200 բանտարկյալ, դադարեցրել մամուլի նկատմամբ կիրառվող որոշ սահմանափակումներ և երկխոսություն սկսել կառավարությունը քննադատող գործիչների, այդ թվում՝ Աունգ Սան Սու Չժիի հետ:

XS
SM
MD
LG