Բիրմայի կառավարությունը հաստատել է Աունգ Սան Սու Չժիի «Հանուն ժողովրդավարության ազգային լիգա» կուսակցության մասնակցությունն այս տարվա ապրիլին կայանալիք ընտրություններին:
Կուսակցության խոսնակը հայտնել է, որ այս որոշումն ուժի մեջ է մտել հինգշաբթի օրը, իսկ կուսակցությունը անդամակցության դիմումներ կսկսի ընդունել գալիք երկուշաբթի օրվանից:
Դեռևս հայտնի չէ, արդյոք Աունգ Սան Սու Չժին կդնի իր թեկնածությունն ապրիլի 1-ին կայանալիք ընտրություններին:
Այս ընթացքում շարունակվում է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգի երկօրյա այցը Բիրմա, որի ընթացքում ինքը բանակցություններ է անցկացրել երկրի ղեկավարության հետ՝ հորդորելով վերջինին շարունակել բարեփոխումների ուղին:
Հեյգի համաձայն, Բրիտանիան կփորձի ավելի լայնածավալ աշխատանք իրականացնել՝ այս երկրում ժողովրդավարության զարգացման ուղղությամբ:
Մեծ Բրիտանիայի արտգործնախարարի այս այցը երկրի բարձրաստիճան պաշտոնյայի կողմից կատարվող առաջին այցն է Բիրմա ավելի քան 50 տարվա ընթացքում:
Սպասվում է, որ Աունգ Սան Սու Չժիի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարների հանդիպումը կկայանա ուրբաթ օրը: