Մատչելի հղումներ

Հայաստանի նախագահն ընդունել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներին


Հայաստանի նախագահն ընդունել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներին

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երկուշաբթի օրն ընդունել է տարածաշրջանային այցով Երևան ժամանած ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեին (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեին (ԱՄՆ), Իգոր Պոպովին (Ռուսաստան) և ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:

Հանդիպման սկզբում Բեռնար Ֆասիեն Սերժ Սարգսյանին ներկայացրել է Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահի պաշտոնում իրեն փոխարինող Ժակ Ֆորին:

Հայաստանի նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ, Վիլնյուսում սույն թվականի դեկտեմբերին կայանալիք ԵԱՀԿ-ի նախարարական խորհրդին ընդառաջ զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի ներկա փուլին վերաբերող հարցեր:

Սերժ Սարգսյանը և ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները խոսել են նաև հակամարտության կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին:

XS
SM
MD
LG