Մատչելի հղումներ

Մեթյու Բրայզա. «Մինսկի խումբը որոնում է ղարաբաղյան կարգավորման գործընթացին նոր թափ հաղորդագրելու ուղիներ»


Մեթյու Բրայզա (արխիվային լուսանկար)

Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Մեթյու Զբրայզան ասել է, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան կատարվելիք այցի ընթացքում քննարկելու են Կազանում կայացած հանդիպման ընթացքում երկու կողմերի մտահոգությունն առաջացնող խնդիրների լուծման ճանապարհներ:

«ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը որոնում է դինամիկան պահպանելու և գործընթացին նոր թափ հաղորդելու ուղիներ», - ասել է Բրայզան:

Ադրբեջանական «Տրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանը, անդրադառնալով գործընթացում ԱՄՆ-ի միջնորդությանն ասել է, որ արտգործնախարարի տեղակալ Ուիլյամ Բըրնսի տարածաշրջան վերջերս կատարված այցելությունը վկայում է այն մասին, որ Միացյալ Նահանգների բարձրաստիճան պաշտոնյաներ ակտիվ փորձում են առաջ տանել Մինսկի գործընթացը:

«Մեր դիրքորոշումը կարևորում է հիմնարար սկզբունքների շուրջ աշխատանքն ավարտի հասցնելը, որից հետ անհրաժեշտ կլինի անմիջապես մեկնարկել բանակցություններ խաղաղության վերջնական պայմանագրի շուրջ», - ասել է Բրայզան՝ հավելելով. «Ակնհայտ է, որ հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում: «Ստատուս քվոն» նույնպես անընդունելի է: Այսպիսով, անհրաժեշտ է արագացնել բանակցային գործընթացը»:

Պատասխանելով այն հարցին, արդյոք 2011 թվականի ավարտին կկայանա Ադրբեջանի և Հայաստանի նախագահների միջև հանդիպում, ԱՄՆ-ի դեսպան Բրայզան ասել է, թե այս հարցը պետք է ուղղել համանախագահներին:

XS
SM
MD
LG