Մատչելի հղումներ

Հայաստանի նախագահն ընդունել է ԱՄՆ-ի արտգործնախարարի տեղակալին


Հայաստանի նախագահն ընդունել է ԱՄՆ-ի արտգործնախարարի տեղակալին

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 19-ին ընդունել է ԱՄՆ-ի արտգործնախարարի տեղակալ Ուիլյամ Բըրնսին:

Հայաստանի նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ, ողջունելով ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալին՝ Հայաստանի ղեկավարը նշել է, որ բարձրաստիճան փոխայցելությունները համարում է հայ-ամերիկյան ակտիվ երկխոսության ապացույց:

Սերժ Սարգսյանի համաձայն, «Հայաստանը մշտապես հաստատակամ է եղել Միացյալ Նահանգների հետ հարաբերություններն ամրապնդելու հարցում և այդ հարաբերությունները դիտարկում է որպես Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումների՝ տնտեսության զարգացման, ժողովրդավարության ամրապնդման, տարածաշրջանում կայունության ապահովման գրավական»:

Սարգսյանը նշել է, որ Հայաստանը նաև կարևորում է Միացյալ Նահանգների՝ որպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի եռանախագահ երկրի միջնորդական ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործում:

Ընդգծելով, որ իր առաջին արտաքին այցերից մեկը կատարում է Հայաստան՝ ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարարի տեղակալը նշել է, որ սա ապացուցում է, թե ԱՄՆ-ի ղեկավարությունն ինչ առաջնահերթություն է տալիս տարածաշրջանին, մասնավորապես՝ Հայաստանին և Հայաստանի հետ հարաբերություններին:

Ուիլյամ Բըրնսը նշել է, որ կանի հնարավորը՝ հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ:

Կողմերը քննարկել են նաև հայ-ամերիկյան երկկողմ, տարածաշրջանային, տնտեսական փոխգործակցությանը վերաբերող հարցեր:

XS
SM
MD
LG