Մատչելի հղումներ

Անվտանգությունն Աֆղանստանի ուժերին կհանձնվի մի քանի տարի անց


Աֆղանստանի հարավային հիմնական մի քանի նահանգում անվտանգության ապահովման գործը Աֆղանստանի ուժերին հնարավոր կլինի փոխանցել միայն մի քանի տարի անց:

Երեքշաբթի օրը ԱՄՆ-ի ծովային հետևակի հարամանատար գեներալ Ջեյմս Քոնուեյն ասել է, որ 2011 թվականին հնարվոր է «Աֆղանստանի որոշ մասերում ամերիկյան որոշ ստորաբաժանումների կողմից» աֆղանական ուժերին մարտական պարտականությունների փոխանցումը, սակայն դա չի ընդգրկելու Հելմանդ և Քանդահար նահանգները: Քանդահարում է հիմնադրվել «Թալիբան» շարժումը, որտեղ էլ այսօր ծովային հետևակը զինյալների դեմ մարտեր է վարում:

Գեներալ Քոնուեյը խոստովանել է, որ ԱՄՆ-ը գնալով ավելի քիչ աջակցություն է տրամադրելու Աֆղանստանում վարվող պատերազմին, սակայն Վաշինգտոնում անցկացված հարցազրույցի ընթացքում հիշեցրել է, որ այս ամիս Աֆղանստան է ժամանել ԱՄՆ-ի լրացուցիչ 30 հազար զինծառայող:

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման կոչ է արել հաջորդ տարվա հուլիս ամսից սկսել Աֆղանստանից ԱՄՆ-ի զորքերի դուրսբերումը:

ՆԱՏՕ-ի հաղորդագրությունների համաձայն, Աֆղանստանի հարավում տեղի ունեցած առանձին հարձակումների ժամանակ զոհվել է երկու զինծառայող, որոնցից մեկը ամերիկացի է:

XS
SM
MD
LG