Մատչելի հղումներ

Աֆղանստանում թալիբները կորցնում են իրենց ազդեցությունը


Աֆղանստանում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատարի համաձայն ՆԱՏՕ-ի զորքերին հաջողվել է թուլացնել թալիբների ազդեցությունը երկրի մայրաքաղաքում և մի քանի նահանգում:

Երկուշաբթի օրը «Բի Բի Սի»-ին տված հարցազրույցում, գեներալ Դեյվիդ Փետրեուսն ասել է, որ միջազգային ուժերը կարող են թուլացնել զինյալների ազդեցությունը Աֆղանսանի նաև այլ մասերում, սակայն զգուշացրել է, որ դա իրականացնելու համար անցկացվող արշավը չի լինի հեշտ կամ արագընթաց:

Բրիտանական լրատվական գործակալությանը տվաց հարցազրույցում գեներալ Փետրեուսն ասել է, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի նպատակը, որի համաձայն ԱՄՆ-ի զինծառայողները 2001 թվականի հուլիսին պետք է սկսեն հեռանալ Աֆղանստանից, կախված է երկրում ստեղծված անվտանգության մակարդակից:

Նա ասել է, որ նշված ամսաթիվը ԱՄՆ-ի ուժերի զանգվածային մեկնումը սկսելու ամսաթիվ չէ, այլ ժամանակացույց, երբ սկսվելու է Աֆղանստանի պաշտոնյաներին որոշ գործառույթների փոխանցումը:

XS
SM
MD
LG