Մատչելի հղումներ

ՆԱՏՕ–ի ուժերը հետ են մղել ռազմական հենակետերի վրա կատարված հարձակումները


Շաբաթ օրը տեղի ունեցած հակամարտության ընթացքում սպանվել է 13 զինյալ

Աֆղանստանի արևելքում ՆԱՏՕ–ի ուժերը հետ են մղել ՆԱՏՕ–ի ռազմական հենակետի և ԱՄՆ–ի ռազմակայանի վրա կատարված հարձակումները և սպանել 13 զինյալ։

Շաբաթ օրը լուսաբացին զինյալները գնդացրային կրակ էին բացել և հրթիռներ արձակել երկրի Խոստ նահանգում տեղակայված «Սալերնո» ռազմական հենակետի և մոտակայքում գտնվող «Չեփմեն» ռազմակայանի վրա։

ՆԱՏՕ–ի համաձայն, իր և Աֆղանստանի ցամաքային զորքերը հետ են մղել հարձակումը և գերի վերցրել «Ալ Քաիդա» խմբավորման հետ կապեր ունեցող «Հաքանի» ցանցի հինգ զինյալ։ ՆԱՏՕ–ի և Աֆղանստանի զորքերը կորուստներ չեն կրել։

Հարձակումից հետո Աֆղանստանի ոստիկանները հայտնաբերել են 14 զինյալների դիակ, բռնագրավել պայթուցիկ նյութերով և զինամթերքով բեռնված երկու ավտոմեքենա։

XS
SM
MD
LG