Մատչելի հղումներ

ՆԱՏՕ-ն ընդունել է Աֆղանստանի ոստիկանության կատարված չարաշահումների փաստը


ՆԱՏՕ-ն ընդունել է Աֆղանստանի ոստիկանության կատարված չարաշահումների փաստը

ՆԱՏՕ-ի կողմից հրապարակված զեկույցում նշվել է, որ ԱՄՆ-ի կողմից Աֆղանստանի վերապատրաստված ոստիկանության ծառայողները կատարել են մարդու իրավունքների բազմաթիվ խախտումներ:

ՆԱՏՕ-ի զեկույցը հրապարակվել է «Human Rights Watch» իրավապաշտպան կազմակերպության կողմից այս տարվա սեպտեմբերին հրապարակված զեկույցից հետո, որտեղ ներկայացվել են տեղեկություններ Աֆղանստանի տեղական ոստիկանության (ALP) կողմից կատարված բազմաթիվ հանցագործությունների, ներառյալ սպանությունների, սեռական բնույթի հանցագործությունների, ինչպես նաև անօրինական ազատազրկումների մասին:

Հյուսիսատլանտյան դաշինքի կողմից իրականացված հետաքննության ընթացքում ուսումնասիրվել են իրավապաշտպան կազմակերպության կողմից ներկայացված 46 մեղադրանքները: Հետաքննության արդյունքներով պարզվել է, որ մեղադրանքներից յոթում ներկայացված տեղեկություններ արժանահավատ էին, 15-ը՝ մասամբ արժանահավատ, իսկ տասը չէին համապատասխանում իրականությանը:

Հետաքննության արդյունքում ՆԱՏՕ-ն եզրակացրել է, որ Աֆղանստանի տեղեկան ոստիկանությունում անհրաժեշտ է բարելավել մարդու իրավունքների գծով պատրաստվածությունը:

Սակայն ինչպես ՆԱՏՕ-ն, այնպես էլ «Human Rights Watch» իրավապաշտպան կազմակերպությունը մտահոգություն են արտահայտել Աֆղանստանում տեղական մակարդակով իշխանություն ունեցող անձանց կողմից վերահսկվող և երկրի կառավարության կողմից սատարվող «արբաքայ» զինված ստորաբաժանումների գործունեությամբ:

Աֆղանստանի անվտանգության ուժերն այժմ ներառում են ավելի քան 300 հազար ծառայող, և իրենց գործունեության ընթացքում միլիարդավոր դոլարների ֆինանսական աջակցություն են ստացել Միացյալ Նահանգներից:

XS
SM
MD
LG