Պակիստանի իշխանությունները կոչ են արել Աֆղանստանին շարժվել առաջ՝ կառուցելով համագործակցային հարաբերություններ և դադարեցնելով փոխադարձ մեղադրանքները:
Պակիստանի արտգործնախարար Աբդուլ Բասիթը հինգշաբթի օրը հայտնել է լրագրողներին, որ Պակիստանին «անհիմն մեղադրանքներ» ներկայացնելը խնդիրներ է ստեղծում, և Իսլամաբադը ցանկանում է փոխադարձ մեղադրանքներից զերծ հարաբերություններ կառուցել:
Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը Պակիստանի արտգործնախարարի խոսնակի կողմից այս հայտարարությունից մեկ օր առաջ խոստացել է առճակատվել Պակիստանի հետ Քաբուլում երեքշաբթի օրը շիական մահմեդականների դեմ իրականացված՝ 55 զոհի պատճառը դարձաց պայթյունի հարցում:
Աֆղանստանի նախագահը հարձակում իրականացնելու մեջ մեղադրել է «ալ-Քայիդա»-ի հետ կապեր ունեցող սունիական «Լաշքար-ե-Ջհանգվի» ահաբեկչական խմբավորումը, որը շիաների դեմ մի շարք հարձակումներ է իրականացրել նաև Պակիստանում:
Պակիստանի ներքին գործերի նախարար Ռեհման Մալիքը չորեքշաբթի օրը խոստացել է ձեռնարկել համապատասխան միջոցներ այն դեպքում, եթե Աֆղանստանի իշխանությունները ներկայացնեն ապացույցներ իրենց կողմից արվող հայտարարություններին և նախազգուշացրել «անհիմն մեղադրանքներ» ներկայացնելու դեմ:
Հիշեցնենք, որ Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի կենտրոնում շիական սրբավայրում հավաքված ուխտագնացների դեմ ինքնասպան ահաբեկչի կողմից երեքշաբթի օրն իրականացված հարձակման պատճառով զոհվել է 55 մարդ, այդ թվում՝ կանայք և երեխաներ: