Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի ստորաբաժանումներն ազատել են Պակիստանում գտնվող ռազմական օդակայանը


ԱՄՆ-ի ստորաբաժանումներն ազատել են Պակիստանում գտնվող ռազմական օդակայանը

ԱՄՆ-ի զինված ուժերի ստորաբաժանումներն ազատել են Պակիստանի հարավ-արևմուտքում գտնվող ռազմական օդակայանը:

Այսպիսով, օդակայանը կիրակի օրն ազատած ԱՄՆ-ի զինված ուժերը ժամանակին են կատարել մինչև դեկտեմբերի 11-ը Պակիստանի իշխանությունների կողմից իրենց ներկայացված վերջնաժամկետը, որի պատճառն է դարձել նոյեմբերի 26-ին ՆԱՏՕ-ի կողմից իրականացված՝ Պակիստանի բանակի 26 ծառայողի մահվան պատճառը դարձած օդային հարձակումը:

Պակիստանի զինուժի համաձայն, այն զբաղեցրել է Բալուջիստան նահանգում տեղակայված ռազմական օդակայանը Միացյալ Նահանգների ստորաբաժանումների հեռանալուց քիչ անց:

ԱՄՆ-ի պաշտոնատար անձանց կողմից ռազմական օդանավակայանից հեռանալու հանգամանքի հաստատում դեռևս չի ներկայացվել:

Միացյալ Նահանգների զինուժին ռազմական օդակայանը հեռացնելու մասին ներկայացված կարգադրությունը կազմում է բազմաթիվ զոհերի պատճառը դարձած հարձակման փաստով զայրացած Պակիստանի կառավարության կողմից ձեռնարկված պատժիչ գործողությունների մասերից մեկը:

ՆԱՏՕ-ի օդուժի հարձակումից հետո Պակիստանն արգելել է նաև Աֆղանստանի սահմանին գործող անցակետերով Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ստորաբաժանումներին պաշարների առաքումը, ինչպես նաև բոյկոտել Աֆղանստանի ապագայի շուրջ Բոննուն անցկացված միջազգային համաժողովի աշխատանքը:

XS
SM
MD
LG