Մատչելի հղումներ

Վաշինգտոնը ողջունում է Կիևի պատրաստակամությունը հրադադարի հաստատման հարցում


ԱՄՆ-ի ու Ուկրաինայի պատվիրակությունների համատեղ լուսանկար Սաուդյան Արաբիայից
ԱՄՆ-ի ու Ուկրաինայի պատվիրակությունների համատեղ լուսանկար Սաուդյան Արաբիայից

Միացյալ Նահանգները ողջունել է Ուկրաինայի պատրաստակամությունը հրադադար հաստատելու և Ռուսաստանի հետ պատերազմը դադարեցնելու հարցում։ Ակնկալվում է, որ Մոսկվան առաջիկայում կարձագանքի ամերիկյան առաջարկին։

Երեքշաբթի Սաուդյան Արաբիայում ուկրաինացի բանակցողները ընդունել են ԱՄՆ պատվիրակության առաջարկը՝ 30 օրով դադարեցնել ռուս-ուկրաինական պատերազմը:

«Մենք առաջարկ ենք արել, որն ընդունվել է ուկրաինացիների կողմից․ այն է՝ հաստատել հրադադար և անհապաղ բանակցություններ սկսել՝ վերջ դնելու այս հակամարտությանը երկարաժամկետ և կայուն հիմքերով՝ հաշվի առնելով նրանց շահերը, անվտանգությունը և բարգավաճելու ներուժը»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես ողջունել է Ուկրաինայի առաջին քայլերը դեպի խաղաղություն, հայտնել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Վալցը։

«Նախագահը որոշել է չեղարկել Ուկրաինային տրամադրվող օգնության և անվտանգության ապահովման դադարեցումը, որը ուժի մեջ կմտնի անմիջապես»,- նշել է Վալցը։

Միացյալ Նահանգները ողջունում է Ուկրաինայի պատրաստակամությունը հրադադարի հաստատման հարցում
please wait

No media source currently available

0:00 0:01:43 0:00

Հրադադարի առաջարկն ընդունելուց հետո ուկրաինական պատվիրակությունը վերահաստատել է իր հանձնառությունը խաղաղության հարցում։

«Միջազգային հանրությունը ևս մեկ անգամ պետք է գիտակցի, որ Ուկրաինան չի սկսել այս պատերազմը, բայց Ուկրաինան պատրաստ է արդար և կայուն խաղաղության»,- ասել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրի Երմակը։

Երեքշաբթի ավելի վաղ Ուկրաինան անօդաչուների միջոցով զանգվածային հարձակում է իրականացրել Ռուսաստանի մի քանի շրջանների վրա։ Մոսկվան հայտարարել է, որ հարձակումը կարող է խոչընդոտել խաղաղ բանակցություններին։

«Բանակցություններ դեռևս չկան, ուստի խափանելու ոչինչ չկա: Սակայն ձևավորվող միտումը կարող է էապես վնասվել»,- ասել է Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Չնայած լարվածությանը՝ ակնկալվում է, որ Միացյալ Նահանգները կշարունակի իր նախաձեռնությունը և Ռուսաստանին կներկայացնի հրադադարի իր առաջարկը՝ հուսալով, որ այն կհանգեցնի կայուն խաղաղության համաձայնագրի ստորագրմանը:

XS
SM
MD
LG