Մատչելի հղումներ

Փաշինյանը Գրանադայում հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն


Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայության կողմից արված և հրապարակված լուսանկարում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ժամանակ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին զրուցում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ
Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայության կողմից արված և հրապարակված լուսանկարում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ժամանակ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին զրուցում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ

Այսօր Գրանադայում` Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ համաժողովի շրջանակում, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճատև հանդիպում է ունեցել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։

«Մեր առաջին հանդիպման ընթացքում Հայաստանի վարչապետն ու ես կենտրոնացել էինք Հարավային Կովկասում տիրող անվտանգային իրավիճակի վրա։ Ուկրաինան ցանկանում է, որ տարածաշրջանում բնակվող ազգերի միջև կայունություն և բարեկամական հարաբերություններ տիրեն»,- «X» սոցիալական ցանցում գրել է Զելենսկին։

Հիշեցնենք, հոկտեմբերի 4-ին Ուկրաինայի նախագահը հեռախոսազրույց էր ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ` «X»-ում տեղեկացնելով, որ շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նահագահին` Բաքվի կողմից տրամադրված զգալի քանակությամբ մարդասիրական օգնության համար։

Զելենսկին հավելել էր, որ կողմերը աջակցություն են հայտնել երկու երկրների ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և քննարկել տարածաշրջանային անվտանգության, ներկա մարտահրավերների և ապագա համագործակցությանը վերաբերող հարցեր:

XS
SM
MD
LG