Մատչելի հղումներ

ՀԱՊԿ և հայ-ռուսական ռազմավարական գործընկերության գործիքները բավարար չեն Հայաստանի արտաքին անվտանգությունն ապահովելու համար. Փաշինյան


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել այսօր ուղերձով, ուր, մասնավորապես, նշել է. «Մենք ձեռնարկելու ենք բոլոր միջոցները՝ մեր անկախությունը պաշտպանելու համար»:

«Այս առումով մեզ անհրաժեշտ է վերափոխել, լրացնել, հարստացնել ՀՀ-ի արտաքին և ներքին անվտանգության գործիքները՝ համագործակցելով փոխշահավետ քայլերի պատրաստ բոլոր գործընկերների հետ։ Մենք այս շարքում ենք դիտում ոչ միայն բանակի, անվտանգության ուժերի խորը և համապարփակ բարեփոխումները, այլև 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի և 2023 թվականի մայիսի 14-ի Բրյուսելի պայմանավորվածությունների դե-յուրե արձանագրումը, որով Խորհրդային Հայաստանի վարչական սահմանները դե-յուրե ձևակերպվում են որպես ՀՀ-ի պետական սահման։ Մենք այս շարքում ենք դիտում նաև Հռոմի ստատուտի վավերացումը, որը ՀՀ-ին հնարավորություն կտա արտաքին անվտանգության ապահովման գործում օգտվել նաև Միջազգային քրեական դատարանի հնարավորություններից։ Հռոմի ստատուտը վավերացնելու որոշումը մենք կայացրել ենք 2022 թվականի դեկտեմբերին, երբ բոլորիս համար ակնհայտ դարձավ, որ ՀԱՊԿ և հայ-ռուսական ռազմավարական գործընկերության գործիքները բավարար չեն Հայաստանի արտաքին անվտանգությանն ապաովելու համար։ Այդ որոշումը որևէ կերպ ուղղված չէ ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի Դաշնության դեմ։ Դա բխում է մեր արտաքին անվտանգության շահերից, և նման որոշում կայացնելը մեր սուվերեն իրավունքն է։»,- իր ելույթում ասել է ՀՀ վարչապետը:

XS
SM
MD
LG