Մատչելի հղումներ

Բլինքենն ու Միշելը քննարկել են «Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և երկարատև խաղաղությանն աջակցելու հնարավորությունները»


ԱՄՆ պետքարտուղարությունը հայտնում է, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր զրուցել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, որի ընթացքում քննարկվել է նաև Ադրբեջանի ու Հայաստանի միջև բանակցային գործընթացը: Պետքարտուղարության հաղորդագրության մեջ նշվում է.

«Պետքարտուղար Բլինքենը և նախագահ Միշելը վերահաստատել են ԱՄՆ-ի և ԵՄ-ի աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը։ Քննարկվել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և երկարատև խաղաղությանն աջակցելու հնարավորությունները»,- ասված է պետքարտողարության հաղորդագրության տեքստում:

Այս կապակցությամբ, ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը թվիթերյան գրառման միջոցով տեղեկացրել է.

«Ուրախ էի այսօր զրուցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ՝ քննարկելու համար Ուկրաինային, Հարավային Կովկասի խաղաղությանը և մեր խորը տրանսատլանտյան գործընկերությանը աջակցելու թեմաները»,- գրել է Բլինքենը:

Նմանատիպ

XS
SM
MD
LG