Մատչելի հղումներ

Սպիտակ տունը ողջունում է Հայաստանի ու Ադրբեջանի առաջընթացը բանակցություններում


Սպիտակ տան ազգային անվտանգության գծով խորհրդական Ջեյք Սալիվան
Սպիտակ տան ազգային անվտանգության գծով խորհրդական Ջեյք Սալիվան

Սպիտակ տան ազգային անվտանգության գծով խորհրդական Ջեյք Սալիվանը թվիթերյան գրառմամբ անդրադարձել է այսօր Սպիտակ տանը Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ իր եռակողմ հանդիպմանը ու ողջունել Երևանի ու Բաքվի արձանագրած առաջընթացը բանակցություններում: Իր գրառման մեջ, մասնավորապես, ասված է.

«Ուրախ էի այսօր Սպիտակ տանը հյուրընկալել արտգործնախարարներ Արարատ Միրզոյանին և Ջեյհուն Բայրամովին։ Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի առաջընթացը բանակցություններում և խրախուսում շարունակական երկխոսությունը: Կայուն և արդար համաձայնագիրն առանցքային դեր ունի երկու երկրների և տարածաշրջանի համար հնարավորությունների ստեղծման համար», ասված է Սալիվանի գրառման մեջ:

Նմանատիպ

XS
SM
MD
LG