Մատչելի հղումներ

Ի՞նչ սպասել Սի Ցզինպինի այցից Մոսկվա և Կիև


Չինաստանի արտաքին քաղաքականության փորձագետները քննարկում են այցերն Ուկրաինայի պատերազմի համատեքստում

Չինաստանը ուշադիր հետևում է ուկրաինական պատերազմի ընթացքին և մանրակրկիտ ուսումնասիրում է Ռուսաստանի քայլերը։ Ըստ Reuters գործակալության՝ բազմաթիվ հրապարակումներ նշում են, որ ռուսական բանակի դառը փորձը կարող է օգտակար լինել Չինաստանի համար Արևմուտքի հետ հնարավոր ռազմական բախման դեպքում։

Իսկ այդ ընթացքում Սի Ցզինպինը հաջորդ շաբաթ պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա, որը նրա առաջին այցն է Ռուսաստան՝ Կրեմլի կողմից Ուկրաինայի դեմ պատերազմի սանձազերծումից հետո։ Ուշադրության կենտրոնում է Չինաստանի ղեկավարի սպասվող հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Սի Ցզինպինի այցը կարևրո է նաև այն առումով, որ Մոսկվայից հետո նա մտադիր է բանակցություններ վարել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։ Չինաստանը վերջերս առաջ քաշեց ռազմական հակամարտության խաղաղ կարգավորման իր ծրագիրը, որը ոչ միանշանակ գնահատականի արժանացավ աշխարհում։

Պեկինի պաշտոնական հայտարարությունների համաձայն, այն չեզոքություն է պահպանում հակամարտության հարցում։ Միևնույն ժամանակ Վաշինգտոնը մտավախություն ունի, որ իրականում Չինաստանը մտադիր է ընդլայնել համագործակցությունը Մոսկվայի հետ ռազմական ոլորտում և կարող է սկսել սպառազինությունների լայնածավալ մատակարարումներ Ռուսաստանին։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը դեռ փետրվարին զգուշացրել էր, որ Պեկինի համար լուրջ հետևանքներ կլինեն, եթե դա տեղի ունենա։

Չինաստանն այնքան էլ շահագրգռված չէ պատերազմի շուտափույթ ավարտով. տեսակետ
please wait

No media source currently available

0:00 0:04:29 0:00

Մոսկվան դեռևս չի ստացել Պեկինի լայնածավալ աջակցությունը Ուկրաինայի դեմ պատերազմում, ասում է Քարնեգի հիմնադրամի վերլուծաբան Թեմուր Ումարովը: Նրա կարծիքով՝ Կրեմլն ուներ ավելի մեծ ակնկալիքներ այդ առումով:

«Այո, Պեկին հռետորաբանությունը լիովին աջակցում է Ռուսաստանին», - նշել է նա «Ամերիկայի ձայնի» ռուսական ծառայությանը տված հարցազրույցում: «Բայց մենք Չինաստանից Ռուսաստան զգալի մատակարարումներ չենք արձանագրել, հատկապես պատժամիջոցների տակ գտնվող ապրանքատեսակների, երկակի նշանակության ապրանքների, զենքի և նման մատակարարումների համատեքստում: Չինական ընկերությունները փորձում են պահպանել պատժամիջոցների ռեժիմը. մի մասը կրճատում է իրենց գործունեությունը Ռուսաստանում, մյուսներն ընդհանրապես հեռանում են ռուսական շուկայից»։

Պեկինը դարձել է Ուկրաինայի պատերազմի հիմնական շահառուն, կարծում է Թեմուր Ումարովը։ Պարզ է, որ դա տեղի է ունենում Պեկինի կամքին հակառակ, հավելում է նա։ Չինաստանի համար ամենակարևորն այն է, որ Արևմուտքը ու առաջին հերթին՝ ԱՄՆ-ը, չափազանց կլանված են այս պատերազմով ու հսկայական ջանքեր և ռեսուրսներ են ներդնում Ուկրաինային աջակցելու համար։ Նրանց ժամանակն ու ուշադրությունը հիմնականում կենտրոնացած է Մոսկվային զսպելու վրա, ուստի Չինաստանի հետ կապբած հարցեն անցնում են երկրորդ պլան։ Դա ձեռնատու է Չինաստանին՝ նրան տրամադրելով գործելու ավելի մեծ տարածություն:

Հիշեցնենք, որ օրերս ԱՄՆ պաշտպանության նախարարության հետախուզական վարչության Չինաստանի աշխատանքային խումբը նախազգուշացում էր տարածել, որ Միացյալ Նահանգները և Չինաստանը կարծես թե մտնում են «աճող առճակատման շրջան», և դա կդրսևորվի տարբեր ոլորտներում: Իսկ ավելի վաղ ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բերնսը օրենսդիրներին ասել էր, որ անհրաժեշտ է ուշադրությամբ մոտենալ Չինաստանի ղեկավարության արտաքին քաղաքականության հավակնություններին և չպետք է թերագնահատել դրանք։

Չինաստանն այնքան էլ շահագրգռված չէ պատերազմի շուտափույթ ավարտով, ասում է Քարնեգի հիմնադրամի վերլուծաբանը: Նրան թվում է, որ Պեկինին ձեռնատու է ներկայիս ստատուս քվոն։ «Ի վերջո, ի թիվս այլ բաների, Չինաստանը նաև որպես բոնուս ստացավ լրջորեն թուլացած, մեկուսացված Ռուսաստան, որի վրա կարող է ճնշում գործադրել ապագայում։ Հենց այս պահին այդ ճնշումը նկատելի չէ, բայց ապագայում Պեկինը կարող է օգտագործել լրացուցիչ լծակները, որոնք ունի իր գործընկերոջ վրա ազդելու համար»։

Ինչ վերաբերում է ուկրաինական հակամարտության Չինաստանի, այսպես կոչված, խաղաղ ծրագրին, Թեմուր Ումարովի կարծիքով այս փաստաթուղթը, սկզբունքորեն, չի կարող ընդունվել որպես գործողությունների պլան։ Դրա նպատակն է ցույց տալ, որ Պեկինը մի կողմ չի կանգնել և ակտիվորեն մասնակցում է խաղաղ գործընթացին։

Իր հերթին, «Ընտրություն» քաղաքացիական նախաձեռնությունների ասամբլեայի ղեկավար Մուրադ Կուրբանովն էլ գտնում է, որ Ուկրաինայի պատերազմը ռազմավարական առումով ձեռնտու չէ Պեկինին։ Նրա խոսքով՝ Չինաստանի արտահանումը դեպի Եվրոպա եւ ԱՄՆ զգալիորեն նվազել է Ուկրաինայի պատերազմի պատճառով։

«Գները բարձրանում են ամենուր, շուկաները նվազում են», - ասել է նա «Ամերիկայի Ձայն»-ին: «Եթե այսպես շարունակվի, դա կնպաստի Չինաստանում ներքին դժգոհության աճին և, հնարավոր է՝ ճգնաժամի առաջացմանը։ Այստեղ անկարգություններ կարող են լինել։ Մի միլիարդ մարդ ունեցող երկրում գործազրկությունը միլիոնների է հասնում, և բոլորը պետք է կերակրեն իրենց ընտանիքներին: Մի խոսքով, իրավիճակը դժվարություններ է ստեղծում երկրի կառավարման գործում»,- պնդում է նա։

Միևնույն ժամանակ, Պեկինը չի կարող չաջակցել Մոսկվային Ուկրաինայի հետ պատերազմում, պնդում է փորձագետը։ Նրա խոսքով՝ երկու երկրների քաղաքական համակարգերը գրեթե նույնն են՝ հիմնված տոտալիտարիզմի վրա։

«Բացի այդ, և՛ Պեկինը, և՛ Մոսկվան քարոզում են բազմաբևեռ աշխարհի գաղափարը», - շարունակում է նա։ «Այս առումով բնորոշ է վերջերս Ֆրանսիայում Չինաստանի դեսպանի ելույթը ֆրանսիական հեռուստատեսությամբ, ով ակտիվորեն պաշտպանում էր Ռուսաստանին հենց այս դիրքերից։ Եթե Ռուսաստանը պարտվի (Ուկրաինայի հետ պատերազմում), ապա բազմաբևեռ աշխարհի ընդհանուր հավասարակշռությունը կխախտվի ոչ հօգուտ տոտալիտար երկրների։ Սա ակնհայտորեն չի կարող գոհացնել ՉԺՀ-ի ղեկավարությանը։ Այստեղից են փորձերը գաղտնի սխեմաներով Ռուսաստան չինական ապրանքներ մատակարարելու վերաբերյալ, այդ թվում՝ Կենտրոնական Ասիայի երկրների միջոցով»։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր CNN-ը, չինական պետական ձեռնարկությունները շարունակում են առևտուրը ռուսական պաշտպանական ոլորտի ընկերությունների հետ Արևմուտքի պատժամիջոցների ներքո: Մասնավորապես, իրականացվել են ուղղաթիռների և ռադիոտեխնիկայի պահեստամասերի մատակարարումներ։

Պեկինի համար բոլոր սպառնալիքները ակնհայտ են, պնդում է Կուրբանովը: Այսօր այն պետք է միաժամանակ մի քանի խնդիր լուծի։ Այստեղ պետք է հիշել, որ Չինաստանին «կարճ» հաղթանակներ պետք չեն, նրանք շատ ավելի առաջ են նայում, եզրակացնում է նա։

Հոդվածը պատրաստվել է անկախ լրագրող Վիկտոր Վլադիմիրովի նյութի հիման վրա

Նմանատիպ

XS
SM
MD
LG