Մատչելի հղումներ

Հայ-ադրբեջանական վերջին բախումները կապ չունեն Ղարաբաղի հետ. Պուտին


Ուզբեկստանի Սամարղանդում կայացել է ՌԴ նախագահ Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Ալիևի հանդիպումը: Ըստ Կրեմլի տրամադրած տեղեկության՝ հանդիպման սկզբում, խոսելով հայ-ադրբեջանական սահմանային վերջին լարվածության մասին, ՌԴ նախագահն ասել է.

«Մեզ բոլորիս անհանգստացնում է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրացումը: Մենք դրա մասին խոսել ենք: Երեկ խոսել եմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ես ձեզ դրա մասին տեղեկացրել եմ: Լավ է, որ համակարգված ջանքերով հաջողվել է սրացումը դադարեցնել, բայց, ինչպես հասկանում եմ, իրավիճակը շարունակում է լարված մնալ: Ուրախ եմ, որ հանդիպում եմ ձեզ հետ և հնարավորություն ունեմ խոսելու այդ բոլոր հարցերի շուրջ»,- ասել է ՌԴ նախագահը:

Ավելի ուշ լրագրողների հետ հանդիպման ընթացքում, ԱրմենՊրեսսի փոխանցմամբ, ՌԴ նախագահը բացառել է տեղի ունեցած բախումների կապը ԼՂ հիմնախնդրի հետ՝ ասելով.

«Վերջին իրադարձությունը ընդհանրապես որևէ կապ չունի Ղարաբաղի հետ, դա բոլորովին այլ շրջանում է՝ հայ-ադրբեջանական սահմանին: Իսկապես, մենք ցավում ենք զոհերի համար»,- ասել է Պուտինը:

XS
SM
MD
LG