Մատչելի հղումներ

Պուտինը ժամանել է Ուզբեկստան՝ մասնակցելու ՇՀԿ գագաթնաժողովին


Ըստ ռուսական պատվիրակության կողմից ԶԼՄ-ներին տրամադրած ժամանակացույցի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի օրը, սեպտեմբերի 15-ին ժամանել է Ուզբեկստան՝ Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինի հետ սպասվող հանդիպմանը ընդառաջ:

Երկու ղեկավարները Սամարղանդում են՝ մասնակցելու Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անվտանգության տարածաշրջանային խմբի հանդիպմանը: Նրանք նաև եռակողմ հանդիպում են անցկացնելու Մոնղոլիայի նախագահ Ուխնաա Խուրելսուխի հետ։

Ուրբաթ օրը, Պուտինը հանդիպելու է Ադրբեջանի, Հնդկաստանի և Թուրքիայի առաջնորդների հետ: Ուզբեկստանի կառավարությունը հայտնել է, որ Պուտինը հանդիպելու է նաև Իրանի, Ղրղզստանի, Պակիստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի ղեկավարների հետ:

Պուտինն ու Սին հանդիպման ժամանակ պլանավորում են քննարկել Ուկրաինան և Թայվանը, թեմաներ որոնք, ըստ Կրեմլի, «առանձնահատուկ նշանակություն» ունեն՝ հաշվի առնելով ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը:

Չինաստանի և Ռուսաստանի միջև խորացող գործընկերությունը աշխարհաքաղաքական զարգացում է, որին Արևմուտքը հետևում է մեծ անհանգստությամբ: ՇՀԿ-ն ընդլայնում է Պեկինի և Մոսկվայի լսարանը դեպի այն երկրներ, որոնք ներկայացնում են աշխարհի բնակչության մի հսկայական զանգված:

Հոդվածը պատրաստվել է Reuters լրատվականի նյութի հիման վրա:

XS
SM
MD
LG