Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի մրցակցությունը Չինաստանի ու ՌԴ-ի դեմ աֆրիկյան մայրցամաքում


ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Ռուանդայի նախագահ Փոլ Կագամեն
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Ռուանդայի նախագահ Փոլ Կագամեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հինգշաբթի այցելել է Ռուանդա՝ աֆրիկյան իր շրջագայության շրջանակում: Այցի ընթացքում Բլինքենն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները ձգտում է իրական գործընկերության աֆրիկյան երկրների հետ, աջակցում է բռնությունը նվազեցնելու տարածաշրջանային ջանքերին և չի փորձում թելադրել, թե ում հետ պետք է դաշինքներ կազմել:

Ավարտին է մոտենում պետքարտուղար Էնթոնի Բլինքենի այցը աֆրիկյան մայրցամաք: Վերջին կետը Կիգալիում Ռուանդայի նախագահ Փոլ Կագամեի հետ բանակցություններն էին: Բլինքենը լրագրողներին ասել է, որ նա բարձրացրել է մարդու իրավունքների վերաբերյալ խնդիրներն և կոչ արել դադարեցնել աջակցությունը հարևան Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության զինված ապստամբներին:

Մեկ օր առաջ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության մայրաքաղաք Կինշասայում Բլինկենը հայտնեց նույն մտահոգությունները, որ Ռուանդան աջակցություն է ցուցաբերել Կոնգոյի արևելքում գործող զինված ապստամբ խմբավորմանը՝ M23-ին:

Ավարտվում է պետքարտուղար Բլինքենի այցն Աֆրիկա
please wait

No media source currently available

0:00 0:02:33 0:00

Իր հերթին Կոնգոյի արտաքին գործերի նախարար Քրիստոֆ Լուտունդուլան հայտնեց, որ այս խմբավորման հետ կապված խնդիրը գոյություն ունի շուրջ երկու տասնամյակ, որից տուժում է տեղի բնակչությունը: Նա տեղեկացրեց, որ այս հարցի շուրջ քննարկում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի հետ:

Բլինքենի այցը Աֆրիկա մեկնարկեց անցած կիրակի Հարավային Աֆրիկա ժամանելուց հետո, ուր նա հարգանքի տուրք մատուցեց Սովետոյի ապստամբության զոհերի հիշատակին, որը կապված էր ուսանողական բողոքի ակցիայի հետ ընդդեմ ապարտեիդի նախկին ռեժիմի: Պետքարտուղարը և նրա հարավաֆրիկացի գործընկեր Նալեդի Պանդորը նշել են, որ ունեցել են առարկայական և ազնիվ քննարկում՝ կենտրոնանալով ընդհանուր նպատակների և շահերի վրա:

Անդրադառնալով Չինաստանի և Ռուսաստանի այստեղ ազդեցությանն ու մրցակցությանը՝ Բլինքենը ուրվագծեց այս հարցերը որպես կարևրո քննարկման թեմա: Ըստ պետքարտուղարի՝ ԱՄՆ ձգտում է իրական գործընկերության Միացյալ Նահանգների և Աֆրիկայի միջև: Մենք չենք ցանկանում անհավասարակշիռ կամ գործարքային հարաբերություններ, ասել է պետքարտուղարը՝ շեշտելով Վաշինգտոնի հանձնառությունը այս նպատակին, որը ուղղված չէ երրորդ երկրի դեմ:

Բլինքենի այցին նախորդել էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի Աֆրիկա կատարած շրջագայությունը: Վերլուծաբանների կարծիքով՝ աֆրիկյան երկրները շարունակում են կարծել, որ այս զարգացումները միտված են մայրցամաքում ազդեցության ընդլայնմանը: Չիկագոյի գլոբալ հարցերի խորհուրդի ներկայացուցիչ Էլիզաբեթ Շաքելֆորդի կարծիքով՝ պարզ է, որ այս ամենը մեծ, գլոբալ, մրցակցային խաղի մի մաս է, և որ առկա են մտահոգություններ ամերիկյան կողմի մոտ այստեղ Ռուսաստանի ու Չինաստանի ակտիվության հետ:

Միացյալ Նահանգների Խաղաղության ինստիտուտի փորձագետ Թոմ Շիհին իր հերթին «Ամերիկայի Ձայն»-ին ասել է, որ Բայդենի վարչակազմի կողմից նկատվում է աֆրիկյան մայրցամաքի նկատմամբ հռետորաբանության և մոտեցման փոփոխություն: Ըստ նրա՝ տարբերությունն այստեղ այն է, որ ի տարբերություն նախորդ վարչակազմի, Բայդենի վարչակազմը չի ցանկանում աֆրիկյան գործընկերներին թելադրել, թե ինչպես վարել իրենց գործերը և ում հետ համագործակցել:

Էլիզաբեթ Շաքելֆորդը «Ամերիկայի Ձայն»-ին ասել է, որ կարծում է, որ Միացյալ Նահանգները պետք է առաջնահերթություն դարձնի աֆրիկյան այնպիսի երկրների հետ հարաբերությունները, ինչպիսին է Քենիան, որը, ըստ երևույթին, շարժվում է ժողովրդավարական ուղղությամբ այս շաբաթվա ընտրություններից հետո:

Հոդվածը պատրաստվել է Ամերիկայի ձայնի լրագրող Սինդի Սեյնի նյութի հիման վրա

XS
SM
MD
LG