Մատչելի հղումներ

Աֆրիկայում աճում են անվտանգության սպառնալիքները, ասում է ամերիկացի գեներալը


ԱՄՆ-ը այժմ հաստատում է այն տեղեկությունները, որոնց համաձայն Վագներ անվանումը կրող ռուս վարձկաններ են գտնվում Մալիում: Աֆրիկայում ԱՄՆ-ի ռազմական հրամանատարության ղեկավար, գեներալ Սթիվեն Թաունսենդն «Ամերիկայի Ձայն»-ին ասել է, որ Մալիի խունտան օտարերկրյա հարյուրավոր զինյալների է բերել այստեղ` իր վարչակարգը պաշտպանելու համար:

«Նրանք այնտեղ տեղակայվում են ռուսական զինուժի աջակցությամբ, եւ այստեղ են տեղափոխում ռուսական ռազմաօդային ուժերի ինքնաթիռներ։Մենք նման բան տեսել ենք նաեւ Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունում, Սուդանում, Լիբիայում: Նրանք չեն ենթարկվում որևէ մեկի կանոններին, բացի իրենց կանոններից: Նրանք կարող են շահագործել երկիրը, կարող են խախտել տվյալ երկրների օրենքները, ոտնահարել մարդու իրավունքները: Նրանք կարող են սպանել անմեղ մարդկանց: Եվ երբ մի օր Մալիի ժողովուրդը հոգնի նրանցից, նրանք այստեղից չեն հեռանա», ասում է ամերիկացի գեներալը:

Թաունսենդըն ասում է նաեւ, որ Աֆրիկայում ամենաակտիվ «համաշխարհային մրցակիցներից է Չինաստանը»: Պեկինը, ասում է նա, է մայրցամաքում իրականացնում է միլիարդավոր դոլարների տնտեսական կայուն և ռազմավարական ու ռազմական ներդրումներ:

Գեներալն ասում է, որ Պեկինն այժմ իր հայացքը թեքել է դեպի Աֆրիկայի արևմտյան ափը՝ Հասարակածային Գվինեայում ռազմական ավիաբազա կամ ռազմածովային հենակետ կառուցելու համար:

«Նրանք չիպեր են տեղադրում Ատլանտյան օվկիանոսի ափին գտնվող բոլոր երկրներում», ասում է գեներալն ու հորդորում աֆրիկյան երկրների ղեկավարներին հաշվի առնել իրենց մյուս միջազգային գործընկերներին և նրանց մտահոգությունները, քանի որ Հասարակածային Գվինեայում չինական ռազմաբազան մեծ մտահոգություն է առաջացնում ԱՄՆ-ի և նրանց մյուս գործընկերների համար:

Սթիվեն Թաունսենդի խոսքերով, Աֆրիկայի մայրցամաքում ԱՄՆ-ի շահերի դեմ է գործում նաեւ Իրանը: Նրա խոսքերով, Իրանի գործողություններն այսօր դեռեւս սահմանափակվում են հետախուզական գործունեությամբ: ‘’Իրանի անվտանգության համակարգի այն թեւը, որը չարամիտ գործունեություն է ծավալում Մերձավոր Արևելքում, ներգրավված է նաեւ աֆրիկյան մայրցամաքում», ասում է նա:

Թաունսենդն ասում է, որ ինքը համապատասխան որոշումների է սպասում Պենտագոնից, երբ Մոգադիշիում իր դիրքերն է ամրապնդում ալ Քաիդան: Նա հիշեցնում է վերջերս այստեղ իրականացված ռմբային հարձակումների մասին, եւ շեշտում, որ ժամանակն է հետեւել Աֆրիկայում զարգացող իրադարձություններին:

XS
SM
MD
LG