Գազայում պահվող պատանդների հարցով Թրամփի վարչակազմի բանագնացն իր հանդիպումները Վաշինգտոնի կողմից ահաբեկչական կազմակերպության ճանաչված «Համասի» ներկայացուցիչների հետ անվանել է «օգտակար»։ Քննարկումները կենտրոնացած էին ամերիկյան ու իսրայելական քաղաքացիություններ ունեցող պատանդի ազատ արձակման շուրջ:
Եվրոպական երկրների առաջնորդները կիրակի Լոնդոնում քննարկել են ուկրաինական պատերազմը։ Օրեր առաջ Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը նախագահ Դոնալդ Թրամփի հետ կայացած աղմկահարույց հանդիպումից հետո Ուկրաինայի նախագահը ջերմ ընդունելության է արժանացել Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում:
Երկրի ուղղությամբ շարժվող աստերոիդը, ամենայն հավանականությամբ, կշրջանցի մեր մոլորակը։ «Կանաչ ջրածինը» կարող է լինել տիեզերական ապագա թռիչքների նոր՝ հնարավոր վառելիք։ Միայն տիեզերքից նկատելի հյուսիսափայլը։ Ծանոթանանք անցած շաբաթվա տիեզերական նորություններին։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, թե «Համասը» պետք է արմատախիլ արվի։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպմանը ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կրկնել է նախագահ Դոնալդ Թրամփի մոտեցումը Գազան «Համասի» ազդեցությունից զերծ պահելու մասին:
Ըստ տեղեկությունների՝ ԱՄՆ և Ուկրաինայի նախագահները փորձում են հասնել փոխհամաձայնության՝ այս շաբաթվա վերջին Մյունխենում նախատեսված անվտանգության ոլորտի տարեկան ընդգրկուն հավաքից առաջ, ուր ի շարս այլ հարցերի օրակարգում է լինելու նաև ուկրաինական պատերազմը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե կցանկանար տեսնել, որպեսզի մերձավոարևելյան երկրներն հյուրընկալեին ավելի շատ պաղեստինցի փախստականների: ԱՄՆ նախագահական օդանավում Թրամփը ներկայացրել է իր պատկերացումները՝ պետք է «մաքրել» Գազայի հատվածը և զրոյից կառուցել այնտեղ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե կցանկանար տեսնել, որպեսզի մերձավոարևելյան երկրներն հյուրընկալեին ավելի շատ պաղեստինցի փախստականների: Միացյալ Նահանգների նախագահական օդանավում Թրամփը ներկայացրել է իր պատկերացումները՝ պետք է «պարզապես մաքրել» Գազայի հատվածը և զրոյից կառուցել այնտեղ։
Սպասվում է, որ Իսրայելի հետ կնքված զինադադարի համաձայն՝ երեկ մեկնարկած առաջին վեց շաբաթվա ընթացքում «Համասը» ազատ է արձակելու 33 պատանդների, փոխարենը իսրայելական կողմը ազատելու է մոտ 2,000 պաղեստինցիների: Հայտնի է, որ «Համասը» երեկ՝ կիրակի ազատ է արձակել երեք պատանդների:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը այցելելու է Նոր Օռլեան՝ Ամանորին այնտեղ տեղի ունեցած արյունալի ահաբեկչությունից հետո: ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի ներկայացմամբ՝ գրոհայինը ոգեշնչվել էր «Իսլամական պետության» գաղափարներով:
Նախորդ շաբաթվա ավարտին Իսրայելը կրկին տասնյակ ավիահարվածներ է հասցրել հարևան Սիրիային՝ այն հիմնավորելով իր անվտանգությանը սպառնացող հանգամանքներով։ Սիրիայի նոր ղեկավարությունն այդ հիմնավորումն անվանել է կեղծ պատրվակ՝ հավելելով, սակայն, որ նոր հակամարտության նպատակ չունի
Նախորդ շաբաթվա ավարտին Իսրայելը կրկին տասնյակ ավիահարվածներ է հասցրել հարևան Սիրիային՝ այն հիմնավորելով իր անվտանգությանը սպառնացող հանգամանքներով։ Սիրիայի նոր ղեկավարությունն այդ հիմնավորումն անվանել է կեղծ պատրվակ՝ հավելելով, սակայն, որ նոր հակամարտության նպատակ չունի։
Իսրայելը շարունակում է ավիահարվածներ հասցնել Լիբանանին՝ հայտարարելով, թե իր թիրախում «Հեզբոլլահն» է: Վերջինիս, նույնպես, չի դադարում, հրթիռակոծել հրեական պետությունը:
Ռուսաստանը կիրակի լայնածավալ ավիահարվածներ է հասցրել Ուկրաինային։ Ուկրաիանական պաշտոնյաների խոսքով ՝խաղաղ բնակչության շրջանում կան զահեր, վնաս է հասցվել որոշ շրջանների էներգահամակարգին։
Ռուսաստանը կիրակի լայնածավալ ավիահարվածներ է հասցրել Ուկրաինային։ Ուկրաինական պաշտոնյաների խոսքով՝ խաղաղ բնակչության շրջանում կան զոհեր, վնաս է հասցվել որոշ շրջանների էներգահամակարգին։
բեռնել ավելին