Միացյալ Նահանգների օրենսդիր մարնում մեկնարկում են քննարկումները՝ Ուկրաինայի և Իսրայելի համար նախատեսված տասնյակ միլիարդավոր դոլարներ կազմող օգնության փաթեթների շուրջ
Նախագահ Բայդենի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչները երեքշաբթի փոխանցել են ամերիկացի օրենսդիրներին, թե մտադիր են լրացուցիչ 106 միլիարդ դոլարի շտապ ֆինանսավորման առաջարկ ներկայացնել Կոնգրեսին, ուր ներառված են լինելու Ուկրաինային և Իսրայելին հատկացվելիք օգնության փաթեթները:
Հանրապետական կոնգրեսական Մայք Ջոնսոնը չորեքշաբթի ընտրվեց ԱՄՆ Ներկայացուցիչների տան խոսնակ՝ վերջ տալով Միացյալ Նահանգների իշխանության բարձրագույն պաշտոններից մեկի համար օրենսդիրների միջև շարունակվող 22-օրյա պայքարին:
ԱՄՆ-ն պատժամիջոցներ սահմանեց՝ սահմանափակելով Իրանի անօդաչու թռչող սարքերի և հրթիռային ծրագրերն այս շաբաթ՝ ի պատասխան հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի Իսրայել ներխուժմանը Իսլամական Հանրապետության աջակցությամբ։ Սակայն, , ամերիկացի օրենսդիրները տարակարծիք են մոտեցումների հարցում։
ԱՄՆ Կոնգրեսի հանրապետական անդամ Սթիվ Սքալիզը հրաժարվել է Ներկայացուցիչների տան խոսնակի պաշտոնը զբաղեցնելու մտադրությունց, երբ հայտնի դարձավ, որ չի կարողացել անհրաժեշտ թվով քվեներ ապահովել ընտրության համար։
Չորեքշաբթի ԱՄՆ Ներկայացուցիչների տան հանրապետականները ներկուսակցական քվեարկության ժամանակ՝ 113 կողմ և 99 դեմ ձայների հարաբերակցությամբ սատարեցին խոսնակի պաշտոնում Սթիվ Սքալիզին առաջադրելու տարբերակը: Անորոշ է՝ արդյո՞ք Սքալիզը կստանձնի խոսնակի պաշտոնը
Երեքշաբթի մեկնարկել է ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատի՝ Ներկայացուցիչների տան նոր խոսնակի ընտրությունը։ Հանրապետականներ Սթիվ Սքալիզը և Ջիմ Ջորդանը առաջ են քաշել իրենց թեկնածությունները, թեև բազմաթիվ օրենսդիրներ տակավին սատարում են Քևին ՄըքՔարթիին
Երեքշաբթի մեկնարկել է ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատի՝ Ներկայացուցիչների տան նոր խոսնակի ընտրությունը։ Հանրապետականներ Սթիվ Սքալիզը և Ջիմ Ջորդանը առաջ են քաշել իրենց թեկնածությունները, թեև բազմաթիվ օրենսդիրներ տակավին սատարում են Քևին ՄըքՔարթիին:
ԱՄՆ պատմության ընթացքում առաջին անգամ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակը հեռացվել է պաշտոնից։ Բախվելով հարազատ կուսակցականների ընդդիմությանը՝ Քևին ՄըքՔարթին չկարողացավ պահել խոսնակի աթոռը՝ տանուլ տալով քվեարկությունը ձայների 216-210 հարաբերակցությամբ:
Դեմոկրատ օրենսդիրների խոսքով, լսումների ժամանակ որևէ ապացույց չի ներկայացվել Բայդենի ենթադրյալ ապօրինությունների վերաբերյալ
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին 41-կետանոց մեղադրանք է ներկայացվել, թե իր 18 համախոհների հետ փորձել է ապօրինաբար չեղարկել 2020 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները: Զուգահեռաբար՝ Թրամփը ԱՄՆ Հանրապետական կուսակցության, թերևս, գլխավոր թեկնածուն է 2024-ի նախագահական ընտրություններում։
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի հրաժարվեց ընդունել իր դեմ առաջ քաշված չորս մեղադրանքները, որոնք վերաբերում են 2020 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները չեղարկելու փորձին։
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի պետք է ներկայանա դատարան։ Վաշինգտոնոմ նրա դեմ մեղադրանք է ներկայացվել 2020 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները չեղարկելու անօրինական փորձի համար
բեռնել ավելին