Եթե կոնգրեսը մինչև ուրբաթ կեսգիշեր որոշում չընդունի պետական հաստատությունների ծախսումների կարճաժամկետ օրինագծի վերաբերյալ, ապա ԱՄՆ-ի պետական հաստատությունների գործունեությունը ժամանակավորապես կդադարեցվի:
Երեքշաբթի օրը կատարված սպանություններին անդրադառնալիս, նախագահի թեկնածուները չեն ցանկանում կորցնել աֆրիկյան ծագում ունեցող ամերիկացի ընտրողների ձայները ոստիկանության կողմն անցնելով, սակայն միևնույն ժամանակ փորձում են չվիրավորել մյուսներին ոստիկանությանը քննադատելով:
Մինչ վրդովված ցուցարարները ոստիկանական մեքենաներ են շրջում Շարլոթի փողոցներում՝ տեղի ոստիկանական բաժանմունքները փորձում են ուղիներ գտնել ուժի կիրառումից խուսափելու համար:
Նախընտրական բանավեճին ընդառաջ ԱՄՆ-ի նախագահի երկու թեկնածուները փորձում են ընտրողներ ձեռք բերել այն նահանգներում, որտեղ նրանց կողմանկիցների թիվը գրեթե նույնն է:
Դեմոկրատ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը թոքերի բորբոքման պատճառով հարկադրաբար հանգստից հետո շարունակում է ընտրապայքարը: Հանրապետական նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը Նյու Յորքում ելույթի ժամանակ կենտրոնացել է երկրի տնտեսական խնդիրների վրա:
Փախստականների համաշխարհային ճգնաժամի, ահաբեկչական հարձակումների հանդեպ վախի և նախագահական ընտրությունների տատանումների պատճառով փախստականների վերաբերյալ ԱՄՆ-ի օրենքը կռվախնձոր է դարձել:
ԱՄՆ-ի նախագահական ընտրապայքարը լի է թեկնածուների կողմից միմյանց հասցեին ուղղած վիրավորանքներով ու քննադատություններով: Սակայն Ֆլինթ կատարած այցի ժամանակ հանրապետականների առաջադրած նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփին հիշեցրել են, չշեղվել այցի բուն նպատակից:
Մեյնի բնակիչները նոյեմբերին կանգնած կլինեն ոչ միայն նախագահական ընտրությունների, այլ նաև՝ զենքի սահմանափակման նոր առաջարկի շուրջ ընտրություն կատարելու խնդրի առջև: Նրանցից շատերի համար զենքի վաճառքի սահմանափակումները անձնական իրավունքների սահմանափակում է:
Հազարավոր մարդկանց մահվան պատճառ դարձած և ԱՄՆ-ին դեպի երկարատև պատերազմ մղած 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումից 15 տարի անց, ամերիկացիները մտորում են երկրի ներկայիս անվտանգության մասին:
Նոյեմբերին Կալիֆոռնիայի բնակիչները կանգնած կլինեն երկու միանգամայն տարբեր որոշումների առջև՝ աջակցել մահապատժի խստացմանը, թե՞ դրա վերացմանը:
բեռնել ավելին