Մատչելի հղումներ

Քլինթոնն աջակցություն է հայտնում փոքրամասնություններին, իսկ Թրամփը տնտեսական աճ է խոստանում


Դեմոկրատ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը թոքերի բորբոքման պատճառով հարկադրաբար հանգստից հետո շարունակում է ընտրապայքարը: Հանրապետական նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը Նյու Յորքում ելույթի ժամանակ կենտրոնացել է երկրի տնտեսական խնդիրների վրա:

Վերջին տարիներին ԱՄՆ-ի տնտեսությունում նկատվել է գործազրկության անկում և միջին աշխատավարձի աճ: Սակայն ըստ Թրամփի դեռևս շատ ամերիկացիներ գործազուրկ են:

«Հենց հիմա 92 միլիոն ամերիկացիներ կողմ են քաշված և չեն հանդիսանում մեր տնտեսության մասը: Սա անձայն գործազուրկ ամերիկացիների ազգ է»:

Նյու Յորքում տնտեսության մասին իր ելույթում Թրամփը խոստացել է 25 միլիոն նոր աշխատատեղեր ստեղծել և ապահովել միջին հաշվով երեք ու կես տոկոսի տնտեսական աճ: Նա նաև քննադատել է միջազգային առևտրի ներկայիս գործարքները:

«Այն բանից հետո ինչ Չինաստանը միացել է Առևտրի համաշխարհային կազմակերպությանը մեր միջին աճի տեմպը նվազել է՝ հասնելով երկու տոկոսի:»:

Քլինթոնի առաջադրած փոխնախագահի թեկնածու Թիմ Քեինը քննադատել է Թրամփի հայացքները երկրի կացության մասին և նրա «Վիրավոր Ամերիկա» գիրքը:

«Երևի «Վիրավոր Ամերիկա»-ն այն է ինչ նրան երևում է երկնաքերի իր շքեղ սենյակից: Իմ կարծիքով, մենք աշխատունակ, դրական, հայրենասեր և խնդիրներ լուծող ժողովուրդ ենք»:

Առողջական խնդիրներից հետո իր առաջին ելույթի ժամանակ, Հիլարի Քլինթոնը ցուցադրել էր իր մեղմ կողմը:

«Ես ուզում եմ մեր երեխաներին ավելի անվտանգ աշխարհ պարգևել: Ինձ համար դա ՝ամուր դաշնակիցներով, ավելի շատ ընկերներով, ավելի քիչ թշնամիներով և ավելի քիչ ատոմային ռումբերով աշխարհն է»:

Իր ելույթում Քլինթոնը մեծ ճիգ է գործադրել ամերիկացիներին հավատացնելու համար, որ նա կաշխատի անբարենպաստ պայմաններում հայտնված մարդկանց համար ավելի մեծ հնարավորություններ ստեղծել:

XS
SM
MD
LG