Այն բանից հետո, երբ երեքշաբթի օրը Հյուսիսային Կարոլինա նահանգում սևամորթ ոստիկանը սպանել է զինված սևամորթ տղամարդու՝ ցուցարարները փակել են տեղական բոլոր խոշոր մայրուղիները: Ոմանք փորձում են շրջել ոստիկանական ավտոմեքենաները, ինչի հետևանքով 12 ոստիկաններ վնասվածքներ են ստացել: Սպանված Քիթ Լամոնթ Սքոթի ընտանիքը բարկացած է Շարլոթ քաղաքի ոստիկանության վրա, ասելով թե նրանք անարդարացի են, սակայն տեղի ոստիկանապետ Քերր Փութնին համամիտ չէ:
Փութնին ասում է,- «Ոստիկանները բարձրաձայն և պարզ ձևով հրահանգել են ցած գցել ատրճանակը»:
Սքոթը՝ ոստիկանների կողմից այս տարի սպանված 706 անձանցից վերջինն է: Ըստ «Վաշինգտոն Փոսթ» օրաթերթի հարցման արդյունքների սպանվածներից 173-ը սևամորթ են եղել, իսկ 324-ը՝ սպիտակամորթ:
Այն բանից հետո ինչ ոստիկանության գործողությունները հայտնվել են ուշադրության կենտրոնում, որոշ բաժանմունքներ փոփոխությունների են ենթարկվում: Վիրջինիա նահանգի Ֆեիրֆաքս համայնքի խորհրդի նախագահ Շարոն Բուլովայի խոսքերով, իրենք վերահսկիչ են վարձել, ով պետք է հետևի Ֆեիրվաքս համայնքի ոստիկանների կողմից ուժի կիրառման դեպքերին:
Նա ասում է,- «Մենք երաշխավորում ենք, որ երբ միջադեպեր են պատահում՝ մենք դրանք արդարացիորեն ենք լուծում»:
Մի շարք հրազենային պատահարներից հետո Թեքսաս նահանգը նույնպես որոշ փոփոխությունների է դիմել։ Երկու տարին մեկ անցկացվող վարժանքների փոխարեն ոստիկանները այժմ վարժանքների են մասնակցում երկու ամիսը մեկ:
Որոշ այլ նահանգներ, թափանցիկությունը բարձրացնելու նպատակով, ոստիկանական համազգեստին տեսախցիկ են տեղադրում: Նույն մեթոդի կիրառման համար 600,000 դոլար է հատկացվել նաև Թուլսայի ոստիկանական բաժանմունքին: