ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի ընդհանուր քաղաքականության քննարկումները, որը հայտնի է որպես բարձր մակարդակի շաբաթ, սկսվեցին սեպտեմբերի 24-ին և կշարունակցեն մինչև սեպտեմբերի 30-ը։
Սրված իրավիճակը Բեյրութում մտահոգություններ է առաջացնում, որ ռազմական գործողությունները կարող են տարածվել և ընդգրկել շատ ավելի մեծ տարածքներ, ինչը կմեծացնի վտանգը և խորացնի առանց այդ էլ բավականին լարված ֆինանսատնտեսական և սոցիալական խնդիրները։
Զրուցակիցները մանրամասն անդրադարձ են կատարել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում արդեն իսկ կատարված քայլերին և առկա պայմանավորվածություններին: Վարչապետ Փաշինյանը նախագահ Էրդողանին տեղեկացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի առկա իրավիճակի մասին։
Քաղաքագետները վերլուծում են, թե ինչ ապագա է սպասվում տարածաշրջանին, այն դեպքում, երբ Նյու Յորքում Փաշինյանը խոսում էր ապագայում՝ խաղաղության, իսկ Ադրբեջանի նորընտիր պառլամենտի առաջին նիստում Ալիևը խոսում էր ճիշտ հակառակի՝ ռազմական հզորություններն ավելացնելու անհրաժեշտության մասին։ մասին։
Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանին՝ Հայաստանի վարչապետի խոսքով՝ լավատեսությունը դուռ կբացի դրական մտածելու և հնարավորությունների մասին խոսելու համար։
«Սեպտեմբերի 21. Ինչու և ինչով է այսօր Հայաստանի Հանրապետության անկախության տոնը»․ Նիկոլ Փաշինյան
Իրավապահ մարմինների կողմից բացահայտվելու պառճառով ավարտին չհասցված հանցագործության հետքը տանում է Ռուսաստան։ Ռուսաստանից հերքում են դրա հնարավորությունը։
Հայաստանին Անկախության տոնի առիթով շնորհավորական ուղերձներ են հղել տարբեր երկրների ղեկավարներ ու դիվանագետներ:
Վարչապետն շեշետել է Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների դինամիկ բնույթը և կարևորել ԱՄՆ վարչակազմի աջակցությունը Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացման գործում: Ջոշուա Հաքն ընդգծել է ԱՄՆ պատրաստակամությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումներն առաջ մղելու ուղղությամբ:
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը համատեղ ասուլիսում շեշտել է ժողովրդավարության և Եվրոպական միության գործընկերության խորացման հարցում Ֆրանսիայի ամուր աջակցությունը:
«Չնայած սպառնալիքներին և չնայած ակնհայտ թշնամանքին, որ Ռուսաստանը դրսևորում է՝ ցանկանալով ճնշում գործադրել, միևնույնն է, Հայաստանը շարունակում է իր ուղին դեպի ժողովրդավարություն։ Ժողովրդավարական արժեքների համար պայքարող բոլոր երկրներն ունեն Ֆրանսիայի աջակցությունը»․ ասաց Ֆրանսիայի արտգործնախարարը։
Վերջին տարիներին Հայաստանի և Վրաստանի հարաբերություններում նկատելի է լուրջ ակտիվություն, որի շնորհիվ մեզ հաջողվել է նաև ընդլայնել բոլոր բնագավառներում երկու երկրների միջև ծավալված բազմաբովանդակ փոխգործակցությունը, շեշտել է Ն․Փաշինյանը:
Վարչապետին Թբիլիսիի «Շոթա Ռուսթավելի» միջազգային օդանավակայանում դիմավորել է Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարսելաձեն:
BRICS-ի գագաթնաժողովին Հայաստանի մասնակցությունը նպատակահարմար է, կարծում են հայաստանյան քաղաքագետների մի մասը։ Սակայն այս կարծիքը չեն կիսում այն քաղաքագետները, որոնք կարծում են, որ «հակաարևմուտքի» համբավ ունեցող այդ կառույցի գագաթնաժողովին մասնակցելով, ՀՀ-ն կարող է վտանգել արևմուտքի աջակցությունը։
Ազգային Ժողովում վարչապետը ներկայացրեց Խաղաղության պայմանագրի համաձայնեցված հոդվածների քանակը, և պնդեց, որ այդ հատվածը առանցքային և հիմնարար սկզբունքներն են, իսկ չհամաձայնեցվածները կարող են քննարկվել խաղաղության պայմանագիրը կնքելուց հետո։ Ադրբեջանական կողմը այդ տեսակետին համաձայն չէ։
։ Վարչապետի ներկայացմամբ․ պայմանագրի 13 հոդվածները և նախագծի նախաբանը համաձայնեցված են։ Կան երեք հոդվածներ, որոնք բաղկացած են հիմնականում երկու նախադասությունից, դրանցից մեկը համաձայնեցված է։ Հայաստանն առաջարկում է ստորագրել փաստաթուղթը, հետո շարունակել մնացած հարցերի քննարկումները։
Հայաստանում արդեն 8 ամիս է վավերացված է Հռոմի ստատուտը, և ներկայումս աշխատանքներ են տարվում ՀՀ օրենսդրությունը Հռոմի կանոնադրության հետ ներդաշնակեցնելու ուղղությամբ: Միջազգային քրեական դատարանի անդամ երկրների ջանքերը՝ միջազգային արդարադատության կայացման ուղղությամբ, մեկնաբանում են մասնագետները։
։ «Եվրոպայի միությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի» մասին օրինագիծը Ազգային ժողով ներկայացնելու համար մի խումբ քաղաքական ուժեր դիմեցին Կենտրոնական ընտրական հանձնաժողովին: ԿԸՀ-ի գրանցումից հետո, 60 օրվա ընթացքում խուբը պետք է հավաքի 50000 ստորագրություն, օրինագիծը ԱԺ մտցնելու համար։
«ՄԻԱՍԻՆ» մանկապատանեկան թատերախմբի և Վրաստանի «Օփըն Հաուս» նվագախմբի երեխաների ներկայացումները ապացույց էին, որ հանրության աջակցությամբ հաշմանդամություն ունեցող երեխաները կարող են իրականացնել իրենց երազանքները։
բեռնել ավելին