ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը, պետքարտուղարությունում ճեպազրույցի ընթացքում պատասխանելով լրագրողի հարցին Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում հայ-ադրբեջանական հնարավոր հանդիպման մասին, ընդգծել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորումը Միացյալ Նահանգների առաջնահերթություններից է: