Թուրքիան փակել է Սիրիայում իր դեսպանությունը

Ռասթան քաղաքում Սիրիայի զինված ուժերի կրակի հետևանքով վնասված շինություններից մեկը

Թուրքիայի իշխանությունները հայտնել են Սիրիայում դեսպանությունը փակելու մասին՝ պատճառաբանելով այս որոշումը երկրում հետզհետե վատթարացող իրավիճակով:

Անցյալ շաբաթ Թուրքիայի իշխանությունները զգուշացրել են այս երկրի քաղաքացիներին Դամասկոսում դեսպանության գործունեությունը դադարեցնելու մտադրության մասին՝ հորդորելով նրանց լքել Սիրիան:

Բացի այդ, Թուրքիայում հաջորդ շաբաթ կայանալու է «Սիրիայի ընկերների» հանդիպումը, որի ընթացքում Միացյալ Նահանգները նախատեսում է բարձրացնել Սիրիայի ապստամբներին «ոչ մահացու» օգնություն տրամադրելու հարցը:

Այս ընթացքում Սիրիայի ակտիվիստները երկուշաբթի օրը հայտնել են ընդդիմության կենտրոններից մեկի՝ Հոմս քաղաքի ուղղությամբ հրետանային կրակ արձակելու մասին, որի հետևանքով քաղաքում հրդեհներ են բռնկվել:

Ակտիվիստներից մերի համաձայն, Սիրիայի կառավարությունը փորձում է ոչնչացնել Սիրիայի երրորդ ամենամեծ այս քաղաքը:

Միավորված ազգերի գնահատականի համաձայն, Սիրիայում արդեն մեկ տարի շարունակվող բռնությունների զոհ է գնացել առնվազն 8 հազար մարդ: