Իրաքը զայրացած է Թուրքիայի միջամտությամբ

Շիական ուխտագնացներ, Իրաք (արխիվային լուսանկար)

«Իրաքի իշխանությունները երկուշաբթի օրը դեսպանի միջոցով իրենց վճռական բողոքն են փոխանցել Թուրքիայի կողմից այս երկրի ներքին գործերին միջամտելու հանգամանքով»:

Այս մասին հաղորդել է ամերիկյան «Ուոլ Սթիտ Ջորնալ» պարբերականը՝ ասելով, որ Իրաքի իշխանություններին զայրացրել են Թուրքիայի ղեկավարության կողմից արված այն հայտարարությունները, որոնց համաձայն Իրաքում սունիների և շիաների միջև պահպանվող լարվածությունը կարող է տարածվել մահմեդական ողջ աշխարհով:

Իրաքի իշխանությունները դժգոհություն են հայտնել նաև այն հանգամանքով, որ Թուրքիան աջակցություն է ցուցաբերում Իրաքի շիական վարչապետ Նուրի ալ-Մալիքիի սունիական մրցակցին:

Իրաքի վարչապետ Մալիքին ավելի վաղ հայտնել է «Ուոլ Սթիտ Ջորնալ»-ին, որ իր երկրում Թուրքիան իրականացնում է միջամտություն՝ սատարելով որոշ քաղաքական բլոկների և գործիչների՝ հավելելով, որ, իր կարծիքով, Թուրքիան «լիազորված չէ միջամտելու տարածաշրջանի թեժ կետերին»:

«Ցավոք, Թուրքիայի կողմից ստանձնած դերը տարածաշրջանում կարող է հանգեցնել աղետի կամ քաղաքացիական պատերազմի», - «Ուոլ Սթիտ Ջորնալ»-ի փոխանցմանբ ասել է Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքին: