ԱՄՆ-ում Ղուրանն այրած անձը վերականգնվել է աշխատանքում

Նյու Յորքում բողոքի ցույցի ժամանակ Ղուրանի մի քանի էջ այրած անձի ձերբակալությունը

Ղուրանի մի քանի էջ այրելու համար աշխատանքից ազատված հասարակական տրանսպորտի աշխատողը դատարանի որոշմամբ վերականգնվել է իր աշխատանքում, իրեն վճարվել են չվճարված աշխատավարձը և փոխհատուցվել է վնասը։

Նյու Ջերսի նահանգի հասարակական տրանսպորտի կառավարիչ, 40-ամյա Դերեք Ֆենթընը անցյալ տարի սեպտեմբերի 11-ին, Միացյալ Նահանգների վրա կատարված ահաբեկչական հարձակման իներորդ տարելիցի օրը, այրել էր երեք էջ մահմեդական սուրբ գրքից՝ Նյու Յորքում «Զրոյական կետի» մոտակայքում մահմեդական համայնքային կենտրոնի և մզկիթի կառուցման դեմ անցկացված բողոքի ցույցին մասնակցելու ժամանակ։

Այս իրադարձությունից երկու օր անց Ֆենթընն ազատվել էր աշխատանքից՝ տրանսպորտային գործակալության էթիկայի կանոնները խախտելու հիմքով։

Նա սակայն վերականգնվել է իր ՝ որպես իրենց աշխատանքից հեռացնելու դեմ հարուցած գործի վերջնական կարգավորում ստանալով ավելի քան 70 հազար դոլար չվճարված աշխատավարձ, ինչպես նաև 25 հազար դոլար՝ աշխատանքից հեռացվելու հանգամանքով իրեն պատճառած «ցավի և տանջանքների» դիմաց։

Ամերիկայի քաղաքացիական ազատությունների միությունը, որը Դատարանում ներկայացրել է Ֆենթընի շահերը, նշել է, որ «Ամերիկայում մարդիկ իրավունք ունեն այրելու ցանկացած իր՝ նամակներ, դրոշներ, գրքեր, Աստվածաշնչի և Ղուրանի հատորներ»։