Չիլիացի բոլոր 33 հանքագործներն ազատվեցին

Չիլիացի բոլոր 33 հանքագործներն ազատվեցին

Անցյալ երկու ամսվա ընթացքում ստորգետնյա խոռոչում գտնվող չիլիացի բոլոր հանքագործները կրկին հանդիպեցին իրենց հարազատներին: Այն հնարավոր դարձավ փրկարար երկարատև աշխատանքների հաջող ավարտի շնորհիվ:

Հանքագործները երկրի մակերես բերվեցին հատուկ նախատեսված պարկուճի միջոցով: Բարձրանալուն պես նրանց դիմավորում էին հարազատները, ինչպես նաև Չիլիի նախագահ Սեբաստիան Պիներան:

Ամբողջ աշխարհում լուսաբանվող իրադարձության վերջում ստորգետնյա խոռոչից ազատվեց Լուիս Ուրզուան, որն օգոստոսի 5-ին պղնձի հանքահորում տեղի ունեցած փլուզման օրը կատարվող աշխատանքների ղեկավարն էր: Ուրզուային մեծ պատիվ է բերել ստորգետնյա մեկուսացման մեջ գտնվող հանքագործների հոգեվիճակը կայուն պահելու ուղղությամբ գործադրած ջանքերը:

Խոռոչ իջած փրկարարական ծառայությունների վեց աշխատողները երկրի մակերես բարձրացան առաջին հանքագործին փրկելուց մոտ 24 ժամ անց: