Մատչելի հղումներ

Ասանժին հայտնաբերելու «որսը» սաստկանում է


Ասանժին հայտնաբերելու «որսը» սաստկանում է
Ասանժին հայտնաբերելու «որսը» սաստկանում է

Աշխարհում սկսվել է մի «որս», որի թիրախն է «Վիքիլիքս» կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը:

Ասանժը, որը, ըստ հաղորդագրությունների, գտնվում է Մեծ Բրիտանիայում, առաջացրել է աշխարհի տերությունների ղեկավարների զայրույթը` իր կայքում հրապարակելով արտահոսված գաղտնի տեղեկություններ:

Մեծ Բրրիտանիայի լրատվամիջոցները հինգշաբթի օրը հաղորդել են, թե Ասանժը թաքնվում է երկրի հարավ-արևելյան մասում:

Սակայն դատապաշտպանի խոսքերով, իր պաշտպանյալը, Մեծ Բրիտանիա այցելելով, իր բոլոր տվյալները հայտնել է ոստիկանությանը: Նա ասում է նաև, որ ցանկության դեպքում Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը կարող է հայտնաբերել նրան:

Ասանժի վիճահարույց կայքի կողմից ԱՄՆ-ի դիվանագիտական հեռագրերի հրապարակումն առաջացրել է աշխարհի տերությունների ղեկավարների զայրույթը:

Մոկսվայում ԱՄՆ-ի դեսպանությունից ենթադրաբար ուղարկված գաղտնի հաղորդագրություններից մեկում ասվում է, որ Ռուսաստանն այնքան կոռումպացված է, որ այն գրեթե կարելի է անվանել «մաֆիայի կողմից կառավարվող պետություն»: Հեռագրում Ռուսաստանի կառավարությունն անվանվում է վարչապետ Վլադիմիր Պուտինի կողմից կառավարվող «գողապետություն»:

Դիվանագիտական հեռագրերի արտահոսքի վերաբերյալ «Սի-Էն-Էն» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ռուսաստանի վարչապետն ասել է, որ ԱՄՆ-ը չպետք է միջամտի Ռուսաստանի ներքին գործերին:

XS
SM
MD
LG