Մատչելի հղումներ

Դավութօղլուն ողջունել է «Վիքիլիքս»-ի մարտահրավերը


Դավութօղլուն ողջունել է «Վիքիլիքս»-ի մարտահրավերը

Մինչ ԱՄՆ-ի ղեկավարները և կառավարության բարձրաստիճան պաշտոնյաները քննադատում են ինտերնետում ԱՄՆ-ի տասնյակ հազարավոր դիվանագիտական փաստաթղթերի չթույլատրված հրապարակումը, Վաշինգտոն այցելած Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի իր երկիրը ողջունելու էր դիվանագիտական փաստաթղթերի նման արտահոսքը:

Խոսելով ԱՄՆ-ի դիվանագիտական հեռագիրների զանգվածային հրապարակման մասին` Դավութօղլուն նշել է, որ իր երկիրը խնդիր չունի սեփական դիվանագիտական հաղորդագրությունները հասարակայնորեն ներկայացնելու հետ:

«Եթե հրապարակվեին բոլոր հեռագրերն ու այլ փաստաթղթեր, Թուրքիան ուրախ կլիներ, քանի որ մենք իրականացնում ենք սկզբունքների վրա հիմնված արտաքին քաղաքականություն»:

«Մենք չենք օգտագործում երկակի չափանիշների լեզուն` մի բան ասելով Թեհրանում, մյուսը` Վաշինգտոնում, և ընդհանրապես այլ բան` Նյու Յորքում», - ասել է Թուրքիայի արտգործնախարարը:

XS
SM
MD
LG