Մատչելի հղումներ

«Վիքիլիքս»-ի հիմնադիրն ազատվել է բանտից


«Վիքիլիքս»-ի հիմնադիրն ազատվել է բանտից

Լոնդոնում դատարանի կողմից Ասանժին գրավով ազատելու որոշման համաձայն, «Վիքիլիքս»-ի հիմնադիրն ազատվել է բանտից:

Մեծ Բրիտանիայի դատարանը մերժել է Շվեդիայի դատախազների կողմից Ասանժին գրավի դիմաց ազատ չարձակելու մասին միջորդությունը:

Շվեդիայի դատախազության ղեկավար Նիլս Ռեկեն «Բի-Բի-Սի» հեռուստաընկերությանը հայտնել է, թե որևէ արձագանք չի կարող տրամադրել բրիտանական դատարանի որոշման կապակցությամբ :Նա նշել է նաև, որ Շվեդիան չի միջամտում դատավարության ընթացքի մեջ:

Դատավոր Դանքըն Ուզլին համաձայնվել է, որ Ասանժը կարող է բանտից դուրս գալ խիստ պայմաններով, որոնցից են 315 հազար դոլար կազմող գրավն է և յուրաքանչյուրը 62,5 հազար դոլար կազմող երկու երաշխավորություն: Ասանժը պարտավոր է նաև կրել վերահսկողության էլէկտրոնային ապարանջան, ամեն օր գրանցվել ոստիկանությունում և բնակվել բրիտանական բանակի նախկին սպա` «Վիքիլիքս»-ի կողմնակից Վան Սմիթի տանը:

Լոնդոնի «Վանդսվորթ» բանտում Ջուլիան Ասանժը գտնվում էր դեկտեմբերի 7-ից` երկրի իշխանություններին հանձնվելու օրվանից:

Ասանժի փաստաբաններից մեկը, Մարկ Սթիվենսը, հինգշաբթի օրը հայտնել է, որ գրավը վճարելու համար անհրաժեշտ գումարը հավաքել են «Վիքիլիքս»-ի կողմնակիցները:

Սթիվենսը բողոքել է Ասանժի բանտարկության պայմանների մասին` դրանք նկարագրելով որպես «ժամանակի չափանիշներին չհամապատասխանող»: Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն, նա պահվում էր մեկուսի բանտարկության մեջ:

XS
SM
MD
LG