Մատչելի հղումներ

«Վիքիլիքս»-ի հիմնադիրը պայքարում է Շվեդիայի հանձնման պահանջի դեմ


«Վիքիլիքս»-ի հիմնադիրը պայքարում է Շվեդիայի հանձնման պահանջի դեմ

«Վիքիլիքս» կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը Լոնդոնում կանգնել է դատարանի առջև` պայքարելով սեռական բնույթի իրավախախտումների մեղադրանքներով հարցաքննման համար իրեն Շվեդիային հանձնելու դեմ:

Լսումները, որոնք կայացել են երեքշաբթի օրը, հիմնականում ընթացակարգային էին:

Ասանժին Շվեդիային հանձնելու լսումները կրկին կայանալու են փետրվար ամսվա ընթացքում:

Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը ձերբակալել է 39-ամյա Ասանժին դեկտեմբերին` Շվեդիայի կողմից ներկայացված ձերբակալման հրամանագրի հիման վրա:

Ինն օր բանտում անցկացնելուց հետո Ասանժը 315 հազար դոլար կազմող գրավի դիմաց ազատ է արձակվել բանտից:

XS
SM
MD
LG