Կարնեգիի հաստատության ավագ գիտաշխատող Թոմաս Դեվալը հիշեցնում է, որ փոքր չէ աշխարհոմ այսօր անկախության ձգտող ժողովուրդների թիվը։
՝՝Դրանց շարքում են Կոսովոն, Լեռնային Ղարաբաղը, Աբխազիան, Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը։ Կարծում եմ, որ նրանք երբեք չեն դառնա լիովին անկախ պետություններ, սակայն պարտավոր ենք ճանաչել այդ ժողովուրդների ու քաղաքացիների միջազգային իրավունքները, ասում է Թոմաս դը Վաալը ՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ին տված հարցազրույցում։
Այսօր անկախության ձգտող ժողովուրդները, նրա խոսքերով, ի վերջո ունենալու են այնպիսի կարգավիճակ, ինչպես Մոնակոն, Լիխտենշտայնը եւ Անդորրան։
՝՝Բոլորն այստեղ ունեն իրավունքներ, սակայն չունեն լիակատար անկախություն՛՛, ասում է նա։
Ինչ վերաբերում է ռուսական հենակետին, Դե Վալի խոսքերով, Հայաստանն ունի պաշտպանվածության կարիք, քանի որ շարունակում է աճել Ադրբեջանի պաշտպանական բյուջեն, իսկ Ռուասաստանը՝ ցանկանում ընդլայնել իր ներկայությունը Հայաստանում։ Ու հենակետի մասին պայմանագիրը կարեւոր գործոն է երկու երկրների համար։
Եւ պետք է ընդունել, Թոմաս դը Վաալը, որ Հայաստանն ունի բազմակի շահեր։